• Latest news

Տղամարդու ոտքի վրայի տարօրինակ կապտուկը քաղցկեղի ախտանիշ էր

27 հուլիսի, 2020  17:32

Անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսությունից ոստիկան 46-ամյա Ջոն Հեյվուդի ոտքին առաջացել է տարօրինակ կապտուկ, որը պարզվում է քաղցկեղի ախտանիշ էր: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Ջոնն առաջին անգամ կոճի վրայի կապտուկին ուշադրություն է դարձրել 2019 թվականի ամռանը: Այն այդ ժամանակ ոչ մեծ մետաղադրամի չափի էր: Քանի որ նա զբաղվում էր վազքով եւ հեծանվասպորտով, մտածել է, որ ինչ-որ տեղ վնասել է, ուստի կապտուկի վրա ուշադրություն չի դարձրել: սակայն ժամանակի ընթացքում հեմատոման ոչ միայն չի անցել, այլ ավելի է մեծացել, ուստի ոստիկանը որոշել է մաշկաբանի դինել:

Սեպտեմբերին անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նրա մոտ սարկոմա է՝ հազվագյուտ եւ ագրեսիվ չարորակ ուռուցք: Իսկ եւս մի քանի ամիս հետո պացիենտի մոտ լիմֆոմա են հայտնաբերել՝ արյան բջիջների օնկոլոգիական հիվանդություն:

Ոստիկանը ստիպված էր ժամանակավորապես ծառայությունից հրաժարվել՝ բուժում անցնելու համար: Նրա խոսքով՝ իրեն շատ է օգնել կինը, որը նախկինում բուժքույր է եղել, իսկ հիմա ղեկավար պաշտոն է զբաղեցնում քաղցկեղի բուժման տեղական կազմակերպությունում: Ջոնի խոսքով՝ ամենադժվարը 8-ամյա դստերն իր ախտորոշման մասին հայտնելն էր:

Ջոնն արդեն կոճի վրա երկու վիրահատության է ենթարկվել՝ սարկոմայից ազատվելու հույսով, սակայն առայժմ չի հաջողվում հիվանդությունը հաղթահարել: Հիմա նա պետք է անցի 5-շաբաթյա ռադիոթերապիայի կուրս: Այս մեթոդն արդեն նրան օգնել է հաղթահարել լիմֆոման, եւ նա դրա հետ մեծ հույսեր է կապում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել