• Latest news

ԱՀԿ ղեկավար. աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան ահագնանում է

27 հուլիսի, 2020  15:50

Աշխարհում COVID-19  պանդեմիան ահագնանում է: Վերջին 6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնին, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 000-ը: Այս մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՀԿ-ն տվյալներ է ստացել վարակման 16 մլն եւ մահվան 640 000 դեպքերի մասին: Պանդեմիան շարունակում է ահագնանալ: Վերջին  6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս շաբաթ արտակարգ նիստ կհրավիրի պանդեմիայի գնահատման համար:

Նրա խոսքով՝ պանդեմիան «փոխել է աշխարհը»՝ միավորելով մարդկանց եւ ցույց տալով, որ մարդիկ կարող է արձագանքել ինչպես դրական, այնպես էլ բացասակայն:

Հեբրեյեսուսի խոսքով՝ չնայած նրան, որ աշխարհը փոխվել է, նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի առանցքային գործոններ, ինչպիսիք են քաղաքական առաջնորդությունը, համայնքների ներգրավվումը:

Նա հավելել է, որ ներկայիս պանդեմիան գլոբալ արտակարգ իրավիճակներից ամենալուրջն է:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել