• Latest news

Չբարդացած ապենդիցիտը կարելի է բուժել հակաբիոտիկներով. հետազոտություն

28 հուլիսի, 2020  13:38

Չբարդացած ապենդիցիտով երեխաներին կարելի է բուժել հակաբիոտիկների օգտագործմամբ: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որն անցկացրել է Միջին Արեւմուտքի Մանկական վիրաբուժության կոնսորցիումը՝ բժիշկներ Պիտեր Մինեչիի եւ Քեթրին Դինսի ղեկավարությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ հակաբիոտիկներով բուժումը նախատեսում է ավելի արագ վերականգնում, քան վիրաբուժականը:

Հետազոտության մեջ ներգրավվել են 10 բժշկական կենտրոնների հազարից ավելի պացիենտներ: Նրանցից 67,1 տոկոսը, ում սկզբում բուժել են հակաբիոտիկներով, ոչ մի ոչ ցանկալի կողմնակի էֆեկտ չի զգացել եւ հետագայում մեկ տարվա ընթացքում կույր աղիքի հեռացման կարիքն չի ունեցել: Առանց վիրահատական միջամտության խմբում ընդգրկված պացիենտները վերականգնվել են 6,6 օրում, իսկ միջամտությամբ խմբում ընդգրկվածները՝ 10,9 օրում:

Այս տվյալները համալրում են նախնական պիլոտային հետազոտությունը, որը հրապարակվել էր 2015 վականին: Այդ ժամանակ առաջին անգամ ցույց էր տրվել երեխաների մոտ ապենդիցիտի ոչ վիրահատական բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել