• Latest news

Արդյո՞ք կապ կա 5G-ի եւ կորոնավիրուսի միջեւ

28 հուլիսի, 2020  18:20

Կորոնավիրուսի եւ 5G ցանցի միջեւ ոչ մի կապ չկա. վերջինս չի կարող որեւէ կերպ նպաստել կորոնավիրուսի տարածմանը, ասում են գիտնականները:

Այս ամսվա սկզբին pubmed գիտական ​​պորտալում հրապարակվել էին Guglielmo Marconi University-ից (Իտալիա),Central Michigan University-ից (ԱՄՆ) եւ First Moscow State Medical University-ից (Ռուսաստան) հետազոտողների թիմի աշխատանքի արդյունքները, ովքեր պնդում էին, որ հինգերորդ սերնդի 5G շարժական ցանցը մարդու բջիջներին ստիպում է կորոնավիրուս «ստեղծել»: Նրանք գրում էին, որ մեր մաշկի բջիջները որպես յուրատեսակ ալեհավաք են ծառայում, որը կլանում է այլ բջիջներին փոխանցվող ազդանշանը: Դրանից հետո վիրուսը սկսում է արագորեն բազմանալ մարդու օրգանիզմում։

Գիտական ​​համայնքի անդամները բավականին կասկածամտորեն էին մոտեցել այդ հայտարարություններին: Հատկապես, որ ուսումնասիրության հեղինակները ոչ մի փորձարկում չէին անցկացրել, որը կապացուցեր իրենց եզրակացությունները: Նրանք իրենց բոլոր հայտարարությունները արել էին միայն երկար, խառնաշփոթ բանաձեւերի եւ հաշվարկների հիման վրա, որոնք իրականում հակասում էին միմյանց։

Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգներում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ թիվը, 5G ծածկույթը թույլ է տարածված: Պետք է նաեւ նշել, որ որոշ երկրներում, որտեղ նույնպես լուրջ բռնկումներ են գրանցվել, ընդհանրապես 5G ցանցեր չկան, եւ Հայաստանը դրանց թվում է:

Հինգերորդ սերնդի ցանցերի արագությունը գերազանցում են միջին Wi-Fi ցանցերի արագությունները Սաուդյան Արաբիայում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Քուվեյթում, Ավստրալիայում, Իսպանիայում եւ Միացյալ Թագավորություններում: Վիրուսի ամենածանր բռնկումները գրանցվում են քաղաքներում, սակայն դա ամբողջովին կապված է բնակչության բարձր խտության հետ, եւ ոչ թե՝ 5G ենթակառուցվածքի առկայության:

Բացի այդ, ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ 5G աշտարակների հաճախականությունն ավելի բարձր է, քան 24 ԳՀց-ը եւ հասնում է 72 ԳՀց-ի, ինչը մի քանի անգամ գերազանցում է տեխնիկայի հնարավորությունները: Օրինակ, Միացյալ Նահանգներում 5G աշտարակների հաճախականությունը 27․5-ից 28․35 ԳՀց-ի միջեւ է, մինչդեռ Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում գրանցված ամենաբարձր հաճախությունները 29․5 ԳՀց են:

Ըստ The Daily Mail- ի՝ առաջին գիտնականներից մեկը, ով ուշադրություն հրավիրեց 5G-ի մասին հոդվածի աբսուրդության վրա, Stanford University-ի դոկտոր Էլիզաբեթ Բեքն էր, ով նախկինում զբաղվում էր հետազոտական ​​արժեքով, իսկ այժմ սխալներ եւ մանիպուլյատիվ հայտարարություններ է որոնում գիտական ​​հրապարակումներում։

«Բերանս ուղղակի բաց մնաց, երբ ես տեսա այդ հոդվածը, -խոստովանել է նա,- Ուշադրություն դարձրեք, թե ինչ են նրանք գրում, որ ալիքները կարող են COVID-19-ի զարգացման հանգեցնել: Նրանք հիվանդությունը շփոթում են վիրուսի հետ»։

Աշխատանքի հեղինակներն իսկապես իրենց տեքստերում SARS-COV-2-ը շփոթում էին COVID-19 հիվանդության հետ, որն առաջացնում է այդ վիրուսը:

Հուլիսի 24-ին այդ կասկածելի ուսումնասիրությունն արդեն հեռացվել էր pubmed պորտալից:
Հետաքրքիր է, որ այս ուսումնասիրության հեղինակները նախկինում խիստ կասկածելի նյութեր են հրապարակել: Հեղինակներից մեկը՝ Ալիրեզա Սեպեհրին, 400 թռչուն է գլխատել, որպեսզի ապացուցի, որ դրանք կարող են ապրել առանց գլուխների: Մեկ այլ աշխատանքում նույն անձը՝ Մասիմո Ֆիորանելիի հետ միասին, պնդում էր, որ մարդկանց մոտ քաղցկեղը կարելի է բուժել հակառակ սեռի մեկ այլ մարդու բջիջներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել