• Latest news

Կորոնավիրուսը կարող է վնասել սիրտը կաթվածների նման. հետազոտություն

28 հուլիսի, 2020  23:29

Կորոնավիրուսը կարող է մարդու սրտի անդառնալի կառուցվածքային փոփոխությունների հանգեցնել, որոնք նման են սրտի կաթվածից հետո մնացած փոփոխություններին: Այս մասին նախազգուշացնում են գերմանացի մասնագետները, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետները սրտի խողման նշաններ են հայտնաբերել կորոնավիրուսից վերականգնված 100 հիվանդներից 76-ի մոտ: Բացի այդ, հիվանդների 75 տոկոսը, ով գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել, արյան մեջ սպիտակուցային տրոպոնինի բարձր մակարդակ են ունեցել, ինչը սովորաբար տարված սրտի կաթվածի ցուցանիշ է:

Երկրորդ հետազոտությունը, որը կատարվել է Գերմանիայում, պարզել է, որ կորոնավիրուսը խոցել է COVID-19-ից մահացած հիվանդների կեսից ավելիի սիրտը:

Գիտնականները դեռ չգիտեն, թե որքանով են կորոնավիրուսի հետեւանքները մեծացնում սրտի կաթվածի, ինսուլտի կամ այլ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն արդեն այսօր առկա տվյալներն օգնում են բացատրել, թե ինչու վերականգնվելուց հետո երկար ժամանակ շատ հիվանդներ չեն կարող ազատվել թուլությունից մարմնում:

Մասնագետները բժիշկներին խորհուրդ են տալիս հետեւել կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին նույնիսկ վերականգնելուց հետո: Նրանց կարծիքով՝ եթե հետագա հետազոտությունների արդյունքները նույնը լինեն, ապա հավանականություն կա, որ կորոնավիրուսային համավարակը կարող է սրտային հիվանդությունների ալիք առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել