• Latest news

Թոքաբորբի դեմ պատվաստանյութը 40 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. հետազոտություն

29 հուլիսի, 2020  09:45

Թոքաբորբի դեմ պատվաստանյութը 40 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այս պատվաստանյութը  նպաստում է ուղեղը պաշտպանող իմունային համակարգի աշխատանքի ուժեղացմանը, հայտնում է The Daily Mail-ը:

Նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովում: Հետազոտությունն անցկացրել են Դյուկի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են 65-ն անց մարդկանց բժշկական գրառումները եւ պարզել, որ թոքաբորբի դեմ իմունացումը մինչեւ 75 տարեկանը ուղեղի տարիքային հիվանդության հավանականությունը մեկ երրորդով նվազեցրել է:

Ավելին՝ ծերունական տկարամտության ժառանգական գործոններ չունեցող մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը նվազել է40 տոկոսով:

«COVID-19 համավարակի ալիքի վրա պատվաստումը դուրս է գալիս հանրային առողջապահության առաջին պլան ,- ասում են հետազոտության հեղինակները: - Հենց այս պատճառով անչափ կարեւոր է հետազոտել ոչ միայն վիրուսների կամ բակտերիային ինֆեկցիաների դեմ հիմնական պաշտպանության անմիջական առավելությունները, այլեւ առողջության համար այս կամ այն պատվաստանյութի երկարաժամկետ հետեւանքները»:

Միայն ԱՄՆ-ում Ալցհեյմերի հիվանդությամբ է հիվանդ 65-ն անց մոտ 6 մլն մարդ, իսկ 2050 թվականին նրանց թիվը կհասնի 13,8 մլն-ի: Պացիենտների մոտ նկատվում է մտավոր գործունեության նվազում, վարքագծային եւ ֆիզիոլոգիական խանգարումներ, ավելին՝ այս հիվանդությունն անբուժելի է: Այն բնորոշվում է ուղեղում բետա ամիլոիդների եւ տաու սպիտակուցների կուտակումներով, որոնք աստիճանաբար ոչնչացնում են նեյրոնները, ինչն առաջացնում է հիշողության հատկանշական կորուստ եւ գիտակցության խառնաշփոթ, որը բացասաբար է ազդում մարդկանց կյանքի որակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է