• Latest news

Ո՞ր մարդկանց մոտ է մեծ դիաբետի զարգացման հավանականությունը

30 հուլիսի, 2020  21:20

Շաքարային դիաբետի զարգացման ռիսկի գործոններից մեկը տարիքն է: Այս իմաստով վտանգավոր սահմագիծը 45 տարեկանում է պատահում, պնդում է էնդոկրինոլոգ Իլյա Բարսուկովը (Ռուսաստան):

«Այս հիվանդության դեպքում տարիքը հիվանդության զարգացման ռիսկի գործոններից մեկն է: 45 տարեկանից հետո անհրաժեշտ է ամեն տարի ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը»,- «360» պորտալին ասել է  Բարսուկովը:

Նրա խոսքով՝ ռիսկի խմբում են մտնում նաեւ ցանկացած տեսակի ճարպակալմամբ մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր շաքարային դիաբետով ազգականներ ունեն:

«Սխալ կենսակերպով եւ ֆիզիկական ակտիվության նվազմամբ պայմանավորված մարմնի զանգվածի ավելցուկը ազդում է հիվանդությանը ենթակա լինելու վրա»,- ասել է մասնագետը:

Էնդոկրինոլոգը հստակեցրել է, որ հիվանդությանը հատուկ ախտանիշների առկայությունը նշանակում է արդեն ունեցած դիաբետի առկայություն, այլ ոչ թե մարդու մոտ դրա հայտնվելու հավանականություն: Այդ նշանների թվում են բերանի չորությունը, արտահայտված ծարավը, քաշի անպատճառ կորուստը, թուլությունը, մաշկի չափից ավելի չորությունը, դրա վատթարացած վիճակը: Այս ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է