• Latest news

Համավարակի հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ. ԱՀԿ

1 օգոստոսի, 2020  15:17

Համավարակի հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Համավարակը առողջապահության ոլորտի ճգնաժամ է, որը պատահում է հարյուրամյակը մեկ, եւ դրա հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»,- ասել է նա:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ կես տարի առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իկրավիճակ էր հայտարարել: Այդ պահին Չինաստանի սահմաններից դուրս գրանցված էր կորոնավիրուսի 100 դեպքից պակաս եւ մահվան ոչ մի դեպք:

Այս պահին, ըստ Worldometers-ի տեղեկությունների, աշխարհում գրանցված է կորոնավիրուսով վարակման արդեն 17 794 549 դեպք եւ դրա հետեւանքով մահվան 683 798 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ