• Latest news

5 ուշագրավ փաստ մաշկի համար հապալասի օգտակարության մասին

2 օգոստոսի, 2020  16:21

Հապալասը շատ օգտակար է առողջության եւ արտաքինի համար։ Դրանում պարունակում են շատ վիտամիններ եւ միներալներ, իսկ կալորիաները քիչ են։ Համարվում է, որ հապալասն օգտակար է սրտանոթային եւ միզասեռական համակարգերի, ինչպես նաեւ տեսողության համար։

Medportal.ru-ն հաղորդում է, որ այդ մթերքը շատ օգտակար է նաեւ մաշկի համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ այն մասին, թե ինչ ազդեցություն ունի այդ հատապտուղը մաշկի վրա։

1. Հապալասն օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ

Հապալասը պարունակում է շատ հակաօքսիդանտային միացություններ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացումային ազդեցությունը։ Որքան մեծանում ենք մենք, այնքան թուլանում է օրգանիզմի ունակությունն ազատ ռադիկալների դեմ պայքարում, ինչը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա։ Հապալասի ամենօրյա օգտագործումը հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ բանջարեղենի եւ մրգերի հետ մեկտեղ օգնում է կրճատել ծերացման նախանշաններն ու բարելավում մաշկի վիճակը։

2. Հապալասը լավացնում է արյան շրջանառությունը

Գիտնականները համարում են, որ օրական 150 գրամ հապալասի օգտագործումը լավացնում է սրտի առողջությունն ու արյան շրջանառությունը, բարելավում է օրգանիզմի ունակությունը մաշկն օգտակար նյութերով եւ թթվածնով սնուցելու հարցում՝ արագացնելով բջջային փոխանակությունը։

3. Հապալասը բարձրացնում է կոլագենի մակարդակը

Հապալասի մեջ պարունակվող անտոցիաններն ապահովում են կոլագենի սինթեզը, որը մասնակցում է անոթների, ոսկորի, ջիլերի, մազերի, եղունքների եւ մաշկի «ճարտարապետության» մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութը մաշկին օգտագործելը նպաստել է կոլագենի ավելացմանը։ Բացի այդ, հատապտուղը շատ հարուստ է վիտամին C-ով, որը նույնպես կարեւոր դեր է խաղում կոլագենի արտադրման հարցում։

4. Հապալասը նպաստում է վերքերի լավացմանը

Հապալասը պարունակում է վիտամին C եւ K, որոնք կարեւոր դեր ունեն վերքերի լավացման գործում։ Սակայն պետք է հիշել, որ հապալասը պետք է ուտել․ այն ոչ մի դեպքում չի կարելի քսել բաց վերքերի վրա։

5. Հապալասն օգտակար է պզուկների դեպքում

Դեռեւս չեն անցկացվել հետազոտություններ այն մասին, թե ինչպես է հապալասը նպաստում պզուկների եւ ակնեի դեմ պայքարում, սակայն հայտնի է, որ բջջանյութի եւ հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ սննդակարգը, որը պարունակվում է հապալասում, նպաստում է մաշկի մաքրմանը։ Դեռ ավելին, բջջանյութը նպաստում է պահպանել աղիների առողջ միկրոբիոմը, որի վիճակը նույնպես ազդում է մաշկի վրա։

Սակայն հիշեք, որ պզուկները բուժելու համար չի թույլատրվում պատրաստել հապալասից դիմակներ․ դա կարող է վատթարացնել մաշկի վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է