• Latest news

Ի՞նչ նախաճաշ է խորհուրդ տրվում հիպերտոնիայով մարդկանց

2 օգոստոսի, 2020  11:29

Հիպերտոնիան վերահսկելու համար խիստ կարեւոր է ընդունել բժշկի կողմից նշանակված դեղորայքը, եւ լինել հնարավորինս ֆիզիկապես ակտիվ, եթե դրա համար չկան հակացուցումներ։ Սակայն սննդակարգը նույնպես կարող է օգնել ավելի լավ եւ արդյունավետորեն վերահսկել հիպերտոնիան։

Ի՞նչ պետք է օգտագործեն հիպերտոնիայով մարդիկ նախաճաշին։

Համարվում է, որ բարձր ճնշմամբ մարդկանց առավոտյան սննդակարգում պետք է ներառվի վարսակը, յոգուրտը (բնական հունական, առանց շաքար), հատապտուղները ու մուգ շոկոլադը։

Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքի մարդկանց շրջանում, որոնք օգտագործում են շաբաթական հինգ եւ ավելի բաժին յոգուրտ, հիպերտոնիայի հետ կապված խնդիրներից տուժելու ռիսկն ավելի ցածր է։ Բացի այդ, նախաճաշին պարբերաբար յոգուրտ օգտագործող մարդկանց մոտ բարձր ճնշում գրանցվել է 20 տոկոսով պակաս, քան այդ մթերքը չօգտագործողների շրջանում։

Փորձագետները խորհուրդ են տալիս յոգուրտով ափսեի մեջ ավելացնել հատապտուղներ եւ բանան․ հատապտուղներում պարունակվող ֆլավոնոդի նյութերը նպաստում են զարկերակային ճնշման իջեցմանը, իսկ բանանի մեջ պարունակվում է շատ կալիում, որը նվազեցնում է նատրիումի (աղի) ազդեցությունը եւ նույնպես օգտակար է հիպերտոնիայի դեպքում։

Օգտակար նախաճաշի մեկ այլ բաղադրիչ է մուգ շոկոլադը։ BMC Medicine պարբերականում հրապարակված 15 հետազոտությունների ամփոփումը ցույց է տվել շոկոլադի օգտակար հատկությունները հիպերտոնիայի դեպքում անոթների վրա կակաոյի պոլիֆենոլային միացությունների ազդեցության շնորհիվ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ մուգ շոկոլադը իջեցնում է հիպերտոնիայով մարդկանց արյան ճնշումը պլացեբոյից ավելի բարձր արդյունավետությամբ։

Նախաճաշի մեջ կարելի է նաեւ ավելացնել մի քիչ վարսակ։ Դրա մանրաթելը (բետա-գլյուկան) նույնպես արդյունավետ է զարկերակային ճնշումն իջեցնելու հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է