• Latest news

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն եւ Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1․3 միլիարդ դեղաչափ են ամրագրել

3 օգոստոսի, 2020  10:28

Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը եւ Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1․3 միլիարդ դեղաչափ են ամրագրել՝ չնայած գործող ֆորմուլան դեռ չի ստեղծվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity ընկերության հետազոտությունը։

Ըստ «Լենտա»-յի՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Sanofi եւ GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան պայմանագիր է ստորագրել Pfizer-ի հետ: ԵՄ-ն, ըստ Bloomberg-ի, եւս «ագրեսիվ» է տրամադրված այս հարցում՝ պլանավորելով որքան հնարավոր է շուտ ձեռք բերել դեղամիջոցի անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերը, երբ այն հայտնվի շուկայում: Սակայն կոնկրետ ընկերությունների հետ պայմանագրերի մասին դեռ չի հաղորդվում։

Վերլուծաբանները մտավախություն են հայտնում առ այն, որ պատվաստանյութը, երբ այն վերջապես հայտնվի, կարող է բավարար չլինել 7․8 միլիարդ մարդու համար, եւ պակաս հարուստ երկրները «վերջինը» կլինեն պատվաստանյութը ստանալու հերթում: Արագ գլոբալ իմունիզացիան էլ ավելի կբարդանա նաեւ նրանով, որ իմունիտետի առաջացման համար, ամենայն հավանականությամբ, կպահանջի պատվաստանյութի ոչ թե մեկ, այլ երկու դեղաչափ։

Bloomberg-ը հիշեցնում է, որ աշխարհն արդեն նման իրավիճակի է բախվել 2009-ին, երբ խոզի գրիպի համավարակի ժամանակ հարուստ երկրները մոնոպոլիզացրել էին պատվաստանյութի մատակարարումները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել