• Latest news

Նորմալ քաշ ունեցող մարդիկ նույնպես կարող են բախվել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության հետ

3 օգոստոսի, 2020  21:17

Երկար ժամանակ համարվում էր, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) ախտահարում է միայն ճարպակալում ունեցող պացիենտներին: Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ ճարպակալմամբ չտառապող մարդիկ նույնպես կարող են բախվել ԼՈԱՃՀ-ի հետ: Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ԼՈԱՃՀ-ը դրսեւորվում է տարբեր եղանակներով՝ կախված պացիենտների սեռից եւ մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ):

«Մենք գիտենք, որ մարմնի ոչ նորմալ կազմը, ինչպիսիք են, օրինակ, մկանային զանգվածի նվազումը եւ վիսցերալ ճարպի ավելացումը, ԼՈԱՃՀ-ի զարգացման ռիսկի գործոն է»,- նշել է պրոֆեսոր Յունիտի Սյոդան՝ ուսումնասիրության հեղինակներից մեկը: «Առանց ճարպակալման ԼՈԱՃՀ-ի մասին չկա համապատասխան տեղեկատվություն, այդ պատճառով մենք կենտրոնացել ենք այն ստանալու վրա»:

Գիտնականները հետազոտության մեջ ընդգրկել են ԼՈԱՃՀ-ով 404 պացիենտի, որոնց բաժանել են մի քանի խմբերի՝ կախված նրանց ՄԶԻ-ից՝ առանց ճարպակալման, ճարպակալում ունեցող եւ ծանր ճարպակալմամբ: Ստուգվող խմբում ներառվել են առանց ճարպակալման եւ ԼՈԱՃՀ-ով 253 պացիենտներ: Հետազոտողները պարզել են, որ տղամարդ եւ կին պացիենտների շրջանում յուրաքանչյուր խմբի քառորդ մասը ունեցել է առանց ճարպակալման ԼՈԱՃՀ: Զարմանալի է, որ այս պացիենտները ավելի քիչ մկանային զանգված եւ ուժ են ունեցել` համեմատած ճարպակալմամբ ԼՈԱՃՀ-ով պացիենտների հետ:

Հետաքրքիր է, որ մկաններում ճարպի կուտակումն ավելի տարածված է եղել կանանց շրջանում: Տվյալների համապարփակ վերլուծությունը ցույց է տվել, որ առանց ճարպակալման ԼՈԱՃՀ-ի դեպքում լյարդի մեջ ճարպային կուտակումը հիմնականում կախված է վիսցերալ ճարպի, լեպտինի, միոստատինի եւ HbA1c-ի (արյան մարկեր, որը որոշում է, թե որքանով է օրգանիզմը երկարաժամկետ հեռանկարում կառավարում շաքարի մակարդակը) պարունակությունից:

«Սրանք ապշեցուցիչ արդյունքներ են, որոնք ցույց են տալիս, որ կան կարեւոր տարբերություններ նրանում, թե ինչպես է ԼՈԱՃՀ-ը դրսեւորվում ճարպակալմամբ չտառապող տղամարդկանց եւ կանանց մոտ: Մեր արդյունքները տալիս են ԼՈԱՃՀ-ի զարգացումը որոշող պաթոֆիզիոլոգիական գործոնների նոր հասկացություն»,- պատմում է պրոֆեսոր Սյոդան: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել