• Latest news

Արդյունավետորեն նիհարելու երեք մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները

4 օգոստոսի, 2020  14:15

Ժամանակակից հասարակության մեջ գիրությունը, մեղմ ասած, չի ողջունվում: Սա Ռուբենցի ժամանակները չեն, երբ նորաձեւ էին փափլիկ գեղեցկուհիները: Այսօրվա նշանաբանն է «Նիհարել բոլորին»: Սակայն, միեւնույն ժամանակ, ավելի ու ավելի հաճախ են խոսում այն ​​մասին, որ ինքնուրույն նիհարելն ամսագրերում կարդացած ինչ-որ դիետայով կարող է վտանգավոր լինել առողջության համար եւ դա պետք է արվի բժշկի հսկողության ներքո: Իհարկե, դրանում կա տրամաբանություն: Սակայն մյուս կողմից` նման պրոֆիլի մասնագետների ծառայությունները կարող են թանկ լինել, իսկ թաղամասային կլինիկա այցելելը շատ ժամանակ եւ ջանք է պահանջում: Խնդիրը հասկանալու համար «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն դիմել է հայտնի էնդոկրինոլոգ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Իվաննիկովային:

Ամենից հաճախ մարդիկ գիրանում են սթրեսն ուտելով կոծկելիս 

Ըստ մեր փորձագետի, հասկանալու համար` արդյոք դուք խնդիրներ ունեք ավելորդ քաշի հետ կապված, կարող է օգնել մարմնի զանգվածի ինդեքսը: Այն հաշվարկելու համար հարկավոր է ձեր քաշը կիլոգրամներով բաժանել հասակին քառակուսի մետրով: Եթե ​​այդ ինդեքսը 25-ից պակաս է, ապա ամեն ձեր քաշի հետ ինչ կարգին է, եթե այն 25-ից 30 է, ապա դուք ավելորդ քաշ ունեք, իսկ եթե 30-ից ավել է` ճարպակալում: Ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, եթե ինդեքսը 25-ից ավել է, սա լուրջ պատճառ է բժշկի հետ խորհրդակցելու համար, որպեսզի հասկանաք քաշի ավելացման պատճառը: Եվ եթե ինդեքսը երեսունից ավել է, ապա գուցե անրամասն զննում անհրաժեշտ լինի` մի քանի մասնագետի ներգրավմամբ:

Ինչ վերաբերում է ավելորդ քաշ հավաքելու պատճառներին, ապա, ըստ Եկատերինա Իվաննիկովայի, դրանք կարող են շատ լինել: Ամենատարածվածն արձագանքն է սթրեսային իրավիճակներին: Հոգեհուզական վիճակի ժամանակ մարդն անգիտակցաբար սկսում է ուտելով կոծկել իր հույզերը եւ այդպիսով քաշ է հավաքում: Ճարպակալումը կարող է նաեւ մի շարք բժշկական պատճառներ ունենալ` էնդոկրինային համակարգի պաթոլոգիա (օրինակ` վահանագեղձի հիվանդություն): Դրա դիսֆունկցիայի դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի արդյունքում քաշն ավելանում է: Ավելորդ քաշի պատճառների 90 տոկոսը կապված է սնվելու խանգարման, քնի պակասի եւ սթրեսային վիճակների հետ:

Սակայն նույնիսկ եթե թվերը կշեռքի վրա եւ հայելային արտացոլանքը ձեզ գոհացնում է, չպետք է հանգստանալ: Քանի որ, եթե դուք ճիշտ չեք սնվում, շարժվում եւ գիշերներն անցկացնում եք չաթերում, ապատիա եւ դեպրեսիա եք զգում, ժամանակին բուժզննում չեք անցնում, ապա ամեն ինչ դեպի վատը կգնա: Քաշը ընդունելի մակարդակի վրա պահելու համար Եկատերինա Իվաննիկովան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, նախեւառաջ, ճիշտ սնվելու եւ երկրորդը` ֆիզիկական ակտիվության ընդլայնման եւ երրորդը` օրվա ռեժիմի եւ էմոցիոնալ վիճակի վրա:

Կոնֆետները փոխարինում ենք մրգով

Ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, նախեւառաջ անհրաժեշտ է սննդակարգից հանել բոլոր տեսակի քաղցրավենիքները, դրանք փոխարինել մրգերով եւ երեկոյան վեցից հետո չուտել նաեւ մրգեր: Մեր փորձագետը նաեւ կարծում է, որ արժե ավելացնել բանջարեղենը սննդակարգում (բացառությամբ օսլայի, այսինքն` եգիպտացորենի եւ կարտոֆիլի): Սեզոնային բանջարեղենի չափաբաժինը պետք է լինի օրական 300-400 գրամ:

Մեր մասնագետի կարծիքով` քաշի պահպանման համար մեծ նշանակություն ունի սննդի պատշաճ պատրաստումը եւ ջերմային մշակումը: Ճիշտ է, ինչպես նշել է Եկատերինա Իվաննիկովան, եփել, պատրաստել գոլորշու, գրիլի վրա, իսկ ահա յուղով տապակելը պետք է բացառել: Նույն կերպ պետք է սննդակարգից հանել բոլոր պատրաստի մթերքները, այսինքն` երշիկեղենը, պահածոյացված սնունդը եւ հատկապես ֆասթ ֆուդը: Այս ամենը նպաստում է քաշի ավելացմանը եւ մարմնի ավելի արագ ծերացմանը:

Լրջորեն պետք ընտրել նաեւ ըմպելիքը: Օրինակ, շատերը կարծում են, որ խանութներում վաճառվող հյութերը, կվասը, գազավորված ըմպելիքները պարզապես ջուր են, որը որեւ կերպ չի ազդում քաշի վրա, բայց, ինչպես ասում է Եկատերինա Իվաննիկովան, դրանցում շատ շաքար կա, ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս եւ ուրեմն մեծ ծանրաբեռնվածություն են ստեղծում ենթաստամոքսային գեղձի վրա, ուստի ավելի լավ է բացառել այդպիսի ըմպելիքները սննդակարգից եւ նախընտրել ջուր, թեյ եւ սուրճ: Ընդ որում, թեյը եւ սուրճն ավելի լավ է առանց շաքարի խմել: Չնայած մարդկանց մեծ մասը թեյ եւ սուրճ խմում է շաքարավազով, դրանք ուղեկցելով տարբեր համովիկներով, սակայն, ըստ Եկատերինա Իվաննիկովայի, սա վարքագծի կայացած ձեւ է, որից ավելի լավ է հրաժարվել, քանի որ հակառակ դեպքում կարելի է ամբողջ կյանքում անօգուտ դիմելդիետոլոգների: Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր խմիչքին բազմազանություն հաղորդել, ապա կարելի է ջրի մեջ կիտրոն, վարունգ եւ անանուխ ավելացնել: Ի դեպ, ոչ վաղ անցյալում կայքը kp.ru-ն պատմել էր այդ Սասի ջրի մասին, որն այդպես էր անվանվել այդ բաղադրատոմսը հորինած ամերիկացի սննդաբան Սինթիա Սասի անունով: Այս ըմպելիքը պատրաստելու համար ջրի մեջ մի քանի ժամ կոճապղպեղի արմատ, կիտրոն, թարմ վարունգ, անանուխ է թրմվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել