• Latest news

Ինչպե՞ս ճիշտ ախտահանել ձեռքերը հակասեպտիկով. hիմնական գաղտնիքներ

5 օգոստոսի, 2020  23:19

Հակասեպտիկով ձեռքերի ախտահանումը պետք է սկսել մատների բարձիկներից, քանի որ դրանք ամենից շատ աղտոտված եւ դժվար մաքրվող հատվածներն են: Այս մասին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալլա Գոլուբկովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարեւոր են մատների բարձիկները: Յուրաքանչյուր շարժում պետք է անցկացվի առնվազն 5 անգամ, արդյունքում 30 շարժում պետք է կատարեք ձեռքերով, որպեսզի բաշխեք ախտահանիչ միջոցները, եւ դրա համար կպահանջվի 30 վայրկյան»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ կանանց ձեռքերը ախտահանելու համար պետք է առնվազն 3 միլիմետր հակասեպտիկ, իսկ տղամարդկանց ձեռքերի համար՝ 5 միլիմետր:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել