• Latest news

Հարավկորեացի գիտնականները հայտնել են թուլացած օրգանիզմի հիման վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին. այն ներարկվում է քթի միջոցով

6 օգոստոսի, 2020  19:30

Հարավկորեացի գիտնականները հայտնել են թուլացած օրգանիզմի հիման վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին. այն ներարկվում է քթի միջոցով: Այն արդեն ստուգել են մարդու ACE2 գենով տրանսգենային մկների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալները հրապարակվել են bioRxiv-ում:

«Ցածր ջերմաստիճանում բջիջներում կորոնավիրուսն աստիճանաբար ընտելացնելով կյանքին՝ մենք ստեղծել ենք դրա թուլացած տարբերակը: Օպտիմալ ջերմաստիճանը նվազեցրել ենք 37 աստիճանից մինչեւ 22 աստիճան: Պատվաստանյութը, որը ստեղծել ենք դրա հիմքով, ներարկել ենք մկներին քթի միջոցով: Այն կենդանիներին ամբողջությամբ պաշտպանել է սովորական կորոնավիրուսից»,-գրում են գիտնականները:     

Վերջին ամսիներին տարբեր երկրներից գիտնականները սկսել են կորոնավիրուսի դեմ տարբեր տեսակի պատվաստանյութեր փորձարկել: Դրանց մի մասը թեստավորում են կենդանիների, մյուս մասը՝ մարդկանց վրա:

Այդ միջոցներից շատերը հիմնված են չստուգված տեխնոլոգիայի վրա, որով մարդկային բջիջներում ներարկում են РНК ֆրագմենտներ եւ դրանց ստիպում վիրուսի շատ սպիտակուցներ արտադրել:  

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ

Հարավային Կորեայում գրիպի ուսումնասիրության ինստիտուտի պրոֆեսոր Սան Հիսոյի ղեկավարությամբ գիտնականների խումբը նոր պատվաստանյութ է մշակել SARS-CoV-2 թուլացած ձեւի հիմքով: Դրա համար մասնագետներն այն ընտելացրել են մարդկային բջիջներին ցածր ջերմաստիճանում:       

Դա անհրաժեշտ էր անել պատվաստման պրոցեդուրան հեշտացնելու համար:

Այն բանից հետո, երբ SARS-CoV-2-ի բազմացման արագությունը հասել է որոշակի աստիճանի, նրանք աստիճանաբար նվազեցրել են նմուշների ջերմաստիճանը: Այդպիսով, գիտնականները օպտիմալ ջերմաստիճանը 37-ից նվազեցրել են մինչեւ 22 աստիճան:

Արդյունքում վիրուսը ձեռք է բերել 37 նոր մուտցիա, որոնք ընտելացել են ցածր ջերմաստիճաններին եւ կորցրել նորմալ պայմաններում բազմանալու ունակությունը: Դրա շնորհիվ իմունիտետը սկել է ճանաչել վարակն ու սկսել է պայքարել դրա դեմ քթի մեջ ներարկված վիրուսային մասնիկների միջոցով:

Փորձերը ցույց են տվել, որ վիրուսի թուլացած ձեւը կրծողների կորոնավիրուսով չի վարակել: Մոտ ժամանակներս գիտնականները մտադիր են փորձեր անցկացնել ավելի խոշոր կենդանիների վրա, ինչպես նաեւ պատրաստվել մարդկանց վրա փորձարկումներին:

Հարկ է նշել, որ գիտնականների հոդվածը չեն ստուգել գիտական ամսագրերի խմբագիրները, ինչպես դա լինում է նման դեպքերում: Այդ պատճառով պետք է զգուշությամբ վերաբերվել նմանատիպ հոդվածներին:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։