• Latest news

Ինչո՞ւ է երեխաների մի մասին դուր գալիս հեռուստացույց դիտելը, մյուս մասին՝ ոչ

7 օգոստոսի, 2020  11:53

Արեւելյան Անգլիայի եւ Բիրկբեկի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանի գիտնականները համատեղ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, թե ինչպես է երեխայի խառնվածքն ազդում հեռուստահաղորդումներ դիտելու վրա, գրում է Science Daily-ը:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ 10 ամսական երեխաների ուղեղի ռեակցիան կարող է կանխատեսել, թե արդյոք նրան դուր կգան դինամիկ հեռուստահաղորդումներ նաեւ 6 ամիս անց:

«Նույնիսկ հարց տալով՝ երեխաները տարբերվում են նոր տեսարաններ կամ ձայներ բացահայտելու իրենց ձգտմամբ»,-ասել է հետազոտության հեղինակ, Արեւելյան Անգլիայի համալսարանի հոգեբանության դպրոցի տնօրեն Թեոդորա Գլիգան:

Նրա խոսքով՝ գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչու են երեխաները տարբերվում միմյանցից վիզուալ սենսորային ստիմուլյացիայի որոնման հարցում, օրինակ, երբ նրանց գրավում են փայլուն օբյեկտները, վառ գույները կամ էկրանի վրա շարժվող պատկերները:

Գիտնականը նշում է, որ բազմաթիվ տեսություններ են առաջարկվել, որոնք բացատրում են այդ տարբերությունները: Որոշ գիտնականները ենթադրում են, որ քիչ զգայուն երեխաները ձգտում են ավելի քիչ ստիմուլյացիայի, որոշներն են կարծում են, որ կան երեխաներ, ովքեր ավելի արագ են մշակում ինֆորմացիան, եւ այդ ունակությունը կարող է նրանց ստիպել ձգտել ավելի մեծ ստիմուլյացիայի:

Սակայն հետազոտության հեղինակները նոր տեսություն են առաջ տանում: Գիտնականներն էլեկտրաէնցեֆալոգրաֆի օգնությամբ ուսումնասիրել են 10 ամսական 48 երեխաների մոտ ուղեղի ակտիվությունը «Դիսնեյի» 40 վայրկյանանոց հոլովակ դիտելու ժամանակ:

Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են, թե երեխաների ուղեղի ալիքներն ինչպես են արձագանքում ֆիլմի պատահական աջատվելուն:

Գիտնականի խոսքով՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆի միջոցով պարզ է դարձել, որ երեխաները ճանաչել են կրկնվող հոլովակը:

Գլիգան պատմել է, որ իրեն ակնկալում էին, որ արդեն ճանաչված տեսանյութը քիչ կհետաքրքրի երեխաներին, եւ նրանք կսկսեն նկատել շախմատի տախտակը, որը հայտնվել է հոլովակը անջատելու ժամանակ: Սակայն արդյունքում պարզվել է, որ մի մասը նկատել է տախտակը դեռ դրա հայտնվելուց առաջ, իսկ մյուս մասը շարունակել է դիտել հոլովակը նույնիսկ այն ժամանակ, երբ էկրանին ոչ մի նոր բան չի հայտնվել:

Բացի այդ, ծնողներին խնդրել են հարցաթերթիկ լրացնել երեխաների զգայուն պահվածքի մասին:

Պարզվել է, որ հենց այն արագությունը, որով երեխաներն ուշադրություն են դարձրել հովոլակում հայտնված տախտակի վրա, կանխագուշակել է, թե արդյոք նրանց դուր կգա նայել հեռուստահաղորդումը նաեւ 6 ամիս անց:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել