• Latest news

Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետ. փորձագիտական ​​կանխատեսումներ

7 օգոստոսի, 2020  21:58

Աշխարհն արդեն կես տարի ապրում է համավարակային ռեժիմով: SARS-CoV-2 վիրուսը շարունակում է տարածվել: Պարբերական լոքդաունները դարձել են նորմ: Հաստատված պատվաստանյութը պաշտպանում է օրգանիզմը վարակից վեց ամսվա ընթացքում, սակայն միջազգային գործարքների պատճառով դրա մատակարարումը դանդաղել է, գրում է Nature գիտական ​​պարբերականը` «Ինչպե՞ս է կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո» հոդվածում, որը ներկայացվել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի զարգացման հնարավոր սցենարներ:

Պարբերականը նշում է, որ ամբողջ աշխարհի համաճարակաբանները կարճաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսումներ են անում` որպես վիրուսի տարածմանն ու ազդեցությանը նախապատրաստելու եւ այն հնարավորինս մեղմելու միջոց:

Չնայած կանխատեսումների տարբերությանը` մասնագետների կարծիքները երկու հարցում նույնն են. COVID-19-ն այստեղ դեռ երկար կմնա, եւ ապագան կախված է մեծ թվով անհայտ հանգամանքներից, այդ թվում` վիրուսի նկատմամբ իմունիտետի զարգացումից, դրա տարածման վրա սեզոնների ազդեցությունից եւ, թերեւս, ամենակարեւորը` երկրների կառավարությունների եւ քաղաքացիների կողմից արված ընտրությունից:

«Բազմաթիվ տեղեր բացվում են, բայց շատերը` ոչ: Մենք իսկապես չգիտենք, թե ինչ է լինելու»,- նշում է Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների մոդելավորման մասնագետ Ռոզալինդ Էգոն:

Իր հերթին, Հոնկոնգի համալսարանի հիվանդությունների մոդելավորման փորձագետ Զոզեֆ Վուն կարծում է, որ ապագան մեծապես կախված կլինի սոցիալական խառնուրդի վերսկսման աստիճանից եւ դրա կանխարգելման մեթոդներից: Առավել հաջող կարանտինների արդյունքները ցույց են տալիս, որ առնվազն մեծ մասի պահվածքի փոփոխությունները, եթե` ոչ բոլոր մարդկանց, կարող են էապես կրճատել COVID-19-ի տարածումը, նշում է թերթը:
Անցյալ շաբաթ աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել էր 15 միլիոնը, իսկ մահվան դեպքերը` 650 000-ը: Շատ երկրներում կարանտինային ռեժիմները թուլացվում են, ինչը որոշ մարդկանց ստիպում է կարծել, որ համավարակն ավարտվում է, նշել է Հարվարդի Հանրային առողջություն դպրոցի համաճարակաբան Յոնաթան Գրադը: Եթե ​​վիրուսների նկատմամբ իմունիտետը մեկ տարուց պակաս գորխի, ինչպես, օրինակ` այլ տեսակի կորոնավիրուսների դեպքում է, ապա այս դեպքում COVID-19 վարակի բռնկումներ կլինեն ամեն տարի մինչեւ 2025 թվականը եւ ավելի երկար:

Իր հոդվածում Nature-ը պատմում է գիտական ​​կանխատեսումների մասին համավարակի ապագայի վերաբերյալ:

Իսկ ի՞նչ կլինի մոտ ապագայում

Համավարակն ամենուր նույն կերպ չի դրսեւորվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Նոր Զելանդիան, Ռուանդան, վարակման դեպքերի ցածր մակարդակ է հաստատվել` տարբեր տեւողության կարանտինային ռեժիմների ներդրումից հետո: Եվ այդ երկրներում թուլացրել են ավելի վաղ կիրառված սահմանափակումները, միեւնույն ժամանակ կան վիրուսի բռնկումներ: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Բրազիլիան, վարակի տարածման արագ աճ է նկատվում այն բանից հետո, երբ կառավարություններն արագորեն չեղարկեցին սահմանափակումները կամ երբեք չկիրառեցին դրանք ամբողջ երկրում:

Փորձագետները երկրների վերջին խումբը շատ մտահոգիչ են համարում: Փորձագետների կարծիքով` Հարավային Աֆրիկայում, որը COVID-19-ի դեպքերի թվով աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը, համավարակի գագաթնակետը կլինի օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակման ակտիվ դեպքերի թիվը այդ ժամանակ կկազմի մոտ մեկ միլիոն, իսկ նոյեմբերի սկզբին կանխատեսվում է ընդհանուր 13 միլիոն սիմպտոմատիկ դեպք:

Սակայն կան նաեւ հուսադրող նորություններ: Վաղ տվյալները հուշում են, որ անձնական վարքի փոփոխությունները, ինչպիսիք են ձեռքերի հաճախակի լվացումը եւ դիմակներ կրելը, կարանտինից հետո չեն վերանում` օգնելով կանխել վարակի հետագա տարածումը:

Այդպես, Սան Պաուլուի համալսարանի գիտնականների խումբը եզրակացրել է, որ եթե մարդկանց 50-65 տոկոսը զգուշություն դրսեւորի հասարակական վայրերում, ապա յուրաքանչյուր 80 օր սոցիալական հեռավորության միջոցներից հրաժարվելը կարող է օգնել կանխել վարակի հետագա տարածումն առաջիկա երկու տարում:

Ի՞նչ տեղի կունենա, երբ ցրտի

Այժմ արդեն պարզ է, որ ամառը վիրուսը հավասարապես կանգեցնող գործոն չէ, բայց տաք եղանակը կարող է ավելի դյուրին դարձնել COVID-19-ի զսպումը բարեխառն կլիմայով:

Փորձագետների կարծիքով` այն շրջաններում, որտեղ 2020-ի երկրորդ կեսին կցրտի, հնարավոր է վիրուսի փոխանցման դեպքերի աճ:

Սեզոնային փոփոխությունների ժամանակահատվածում բազմաթիվ շնչառական վիրուսների բռնկումներ են նկատվում` գրիպի, կորոնավիրուսի այլ տեսակների, շնչառական սինցիտալ վիրուսի, ուստի ակնկալվում է, որ SARS-CoV-2-ը բացառություն չի լինի, նշվում է հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է