• Latest news

Գիտնականները կապ են գտել աշխատանքային սթրեսի եւ հիշողության վիճակի միջեւ

8 օգոստոսի, 2020  10:47

Կոլորադոյի համալսարանի գիտնականներն աշխատանքային սթրեսն առաջին անգամ կապել են ուղեղի ծերացման եւ հիշողության կորստի հետ: Հետազոտության արդյունքների նկարագրությունը հրապարակել է Daily Mail տաբլոիդը:

Մասնակիցների ամենավերջին աշխատատեղերի, հիշողության թեստավորման եւ ուղեղի սկանավորման հետազոտությունների միջոցով գիտնականները պարզել են ուղեղի փոփոխությունները եւ խնդիրների մասին հիշողություններն այն անհատների մոտ, ովքեր իրենց աշխատանքը ֆիզիկական սթրես առաջացնող են համարում:

Ընդ որում, հետաքրքիր էր այն փաստը, որ «ֆիզիկական սթրեսի» մասին հայտարարած մարդիկ միշտ չէ, որ զբաղվել են աշխատատար աշխատանքով:

Գիտնականները շեշտել են, որ խոսքն այն ​​մարդկանց մասին չէ, ովքեր ֆիզիկական աշխատանք ենք կատարում, եւ ուսումնասիրության մասնակիցներից միայն մեկն էր զբաղվում ֆիզիկական աշխատանքով:

Հետազոտողները դեռ հստակ չգիտեն, թե ինչպես ֆիզիկական սթրեսի ընկալումները կարող են ուղեղի արագ ծերացման հանգեցնել , բայց նրանց աշխատանքը կարող է լույս սփռել «ֆիզիկական ծանրաբեռնվածության մութ կողմի վրա», DailyMail-ին ասել է ուսումնասիրության հեղինակ, դոկտոր Ագա Բուրզինսկան:

Սթրեսը լայնորեն հայտնի է որպես ուղեղը քայքայող գործոն, սակայն ուսումնասիրությունների մեծ մասը դա կապում են ֆինանսական առողջության, առողջության հետ կապված խնդիրների, անառողջ հարաբերությունների կամ նույնիսկ ռասիզմի հետ կապված անհանգստության հետ, բայց` ոչ անձի զբաղվածության տեսակի:

Գիտնականները համեմատել են տարբեր աշխատանքներով զբաղվող տարեցների հիպոկամպի չափսը: Ուղեղի սականավորումը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ֆիզիկապես սթրեսի են ենթարկվել աշխատավայրում, ավելի փոքր հիպոկամպ ունեն, քան այն մարդիկ, ովքեր աշխատանքի ընթացքում հոգեկան սթրես են ապրել:

Բացի այդ, մարդիկ, ովքեր հայտարարել են աշխատանքի պատճառով ֆիզիկական սթրեսի մասին, ավելի շատ էներգիա են ծախսել խնդիրների վրա, որոնք իրենցից պահանջում էին ինչ-որ տեղեկատվություն հիշել:

Նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել են 60-ից 79 տարեկան 99 մարդ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է