• Latest news

Ինչից է կախված դպրոցականների եւ ուսանողների առաջադիմությունը․ հետազոտություն

8 օգոստոսի, 2020  22:21

Կրթության ոլորտի հետազոտողները սովորաբար նշում են չորս գործոններ, որոնք ազդում են դպրոցականների եւ ուսանողների առաջադիմության վրա՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ինքնուրույն ուսումնառության ու դասերին պատրաստվելու վրա ծախսված ժամանակը, լրացուցիչ աշխատանքի եւ հոբբիների համար ծախսված ժամանակը, ինչպես նաեւ համալսարանական կամ դպրոցական միջավայրը: Վերջինը ոչ միայն ուսուցիչներն ու կրթական մեթոդներն են, ոչ միայն գիտաժողովները, հետազոտական նախագծերը եւ այլն, այլեւ հենց իրենք՝ ուսանողները:

Եվ հենց սվորողների սոցիալական միջավայրի գործոնը, ընկեր-դասընկերների գործոնն է մեծապես թերագնահատվում՝ չնայած այն բանին, որ բազմաթիվ գիտական աշխատություններում ցույց են տվել, որ ընկեր-դասընկերներն իրենց օրինակով ազդում են միմյանց վարքի եւ առաջադիմության վրա, գրում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը:

Մյուս կողմից, «ընկերների գործոնի» թերագնահատումը եւ դրա շուրջ վեճերը ծագում են այն պատճառով, թե ինչպես են այն գնահատում: Օրինակ, որպես սոցիալական միջավայր կարող են դիտարկել պատահականորեն ձեւավորված ուսումնական խումբը, իսկ սովորողի դիրքը սոցիալական ցանցում կարող է ներկայացվել որպես կայուն եւ փոփոխությունների չենթարկիվող։

Այսպիսի մոտեցումը թույլ չի տալիս պատշաճ կերպով վերլուծել իրավիճակը: Սոցիալական միջավայրը ձեւավորվում է գիտակցված ընտրության արդյունքում, ընդ որում՝ այդ ընտրությունը կայուն չէ, այլ բավականին փոփոխվող է: Ժամանակի ընթացքում սոցիալական ցանցերը զգալիորեն փոխվում են, հատկապես, երբ խոսքը առաջին կուրսեցիների մասին է: Օրինակ՝ ուսանողը կարող է դադարել ընկերություն անել իր դասընկերոջ հետ, ով ցածր գնահատականներ է ստանում, եւ ձգտել ընկերանալ ավելի լավ սովորողների հետ, կամ՝ հակառակը:

Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի աշխատակիցները փորձել են պարզել՝ արդյո՞ք ուսանողները ուշադրություն են դարձնում դասընկերների պոտենցիալ առաջադիմության վրա, եւ արդյո՞ք ընկերներն ու ուսման հարցում օգնողները ազդում են միմյանց ակադեմիական ձեռքբերումների վրա: Դա անելու համար հետազոտողները վերլուծել են Ռուսաստանի համալսարաններից մեկի տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի 117 ուսանողների սոցիալական կապերը:

PLoS ONE-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ սովորելու հարցում պարզապես օգնողները իրականում առաջադիմության վրա չեն ազդում: Իսկ, ահա, ընկերներն ազդում են։ Եթե ուսանողը ընկերություն է անում մեկի հետ, ով լավ է սովորում, ապա ինքը եւս սկսում է ավելի լավ սովորել: Եւ հակառակը՝ վատ առաջադիմությամբ սովորողի հետ ընկերությունը կարող է արդյունքում իջեցնել նրա ընկերների առաջադիմությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ