• Latest news

Ինչ է կատարվում ուղեղի բջիջների հետ արագ քնի ժամանակ

9 օգոստոսի, 2020  13:15

Արագ քնի փուլերը, որի ընթացքում մենք պարզապես երազներ ենք տեսնում, ամենաերկարը չեն՝ դրանցից յուրաքանչյուրը տեւում է մոտ 10-20 րոպե, եւ ընդհանուր առմամբ, մեկ գիշերվա ընթացքում հավաքվում է ոչ ավելի, քան մի երկու ժամ: Բայց չնայած այս կարճատեւությանը, գիտնականները վստահ են, որ արագ քունը առանձնահատուկ նշանակություն ունի՝ հենց այդ ժամանակ ուղեղի տարբեր շրջանները մեծ ակտիվություն են ցուցաբերում: Ի դեպ, պարզել այն, թե կոնկրետ ինչ է կատարվում այնտեղ, նրանց դեռ չի հաջողվել, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Հայտնի է, մասնավորապես, որ արագ քնի ժամանակ ակտիվանում են ուղեղի կենտրոնները, որոնք պատասխանատու են հիշողությունների եւ հույզերի կարգավորման համար: Համարվում է, որ ուղեղն այդ պահին մշակում է օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը՝ անտեսելով ավելորդը եւ հիշելով այն, ինչը կարող է ապագայում պիտանի լինել:

Սակայն իրականում ամեն ինչ չէ այդքան ակնհայտ: Արագ քնի ժամանակ ակտիվ է, օրինակ, նաեւ հիպոտալամուսը՝ ոչ մեծ եւ հին հատված միջանցիկ ուղեղում, որը, արթուն ժամանակ պատասխանատու է, ի թիվս այլ բաների, ախորժակի եւ սննդի ընդունման համար:

Ուսումնասիրելով նյարդային բջիջների ակտիվությունը մկների հիպոտալամուսում՝ Բեռնի համալսարանի շվեյցարացի նյարդակենսաբանները պարզել են, որ քնի ժամանակ դրանք ցուցաբերում են ակտիվության նոր տեսակներ, որոնք արթուն ժամանակ սննդի ընդունման ազդանշան են տալիս։ Իսկ այս ակտիվության ճնշումը հանգեցնում է սննդային վարքագծի խանգարումների։ Արդյունքում մկները կորցնում են ախորժակը եւ քիչ են ուտում: Այսինքն՝ արագ քունը անհրաժեշտ է կայուն սննդի ընդունման համար, ընդ որում՝ ոչ միայն հաջորդ օրը:

Դա հասկանալու համար գիտնականները, օգտագործելով օպտոգենետիկ մեթոդը, ազդել են նյարդային բջիջների վրա՝ «անջատելով» դրանց ակտիվությունը լուսային իմպուլսներով: Եվ այս ազդեցության արդյունքները, ըստ հետազոտության հեղինակներից Լուկաս Օյշի, դիտարկվել են նույնիսկ չորս օր անց՝ բջջային ակտիվության տեսակների փոփոխության եւ, համապատասխանաբար, սննդի այն քանակի մեջ, որը կերել են կենդանիները:

Համապատասխանաբար, լավ առողջության համար կարեւոր է, ինչպես ասում են գիտնականները, ոչ միայն քնի ընդհանուր քանակը, այլեւ դրա որակը` հատկապես ժամանակակից հասարակության համար, որտեղ այս որակը հստակ տառապում է հերթափոխային աշխատանքից, արհեստական լուսավորությունից կամ երիտասարդների բնականոն ռիթմի խախտումներից: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն սննդի վարքագծային խանգարումների մասին է՝ ուղեղի նույն հատվածները պատասխանատու են նաեւ դրդապատճառների եւ համարժեք վարքի համար, բայց շվեյցարացի նյարդաբանները պատրաստվում են հետաքննել այս կապերը արագ քնի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել