• Latest news

Հայտնի են դարձել տրամադրությունը բարձրացնող եւ փչացնող մթերքները

11 օգոստոսի, 2020  11:30

Եթե որոշ մթերքներ բարձրացնում են ձեր տրամադրությունը, մյուսները փչացնում են այն: Նյարդահոգեբան Իրինա Խվինգիան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում տվել է երկուսի օրինակներն էլ:

Ուղեղը եւ էնդոկրին համակարգը պատասխանատու են մարդու տրամադրության համար, տրամադրությունը բարելավելու համար պետք է խթանել օրգանիզմի այս երկու մասերից մեկը: Դա կարելի է անել տարբեր եղանակներով, բայց առավել բնականը սննդի միջոցովն է:

Համարվում է, որ շոկոլադը եւ բանանը արդյունավետորեն բարձրացնում են տրամադրությունը, բայց կան նույն հատկություններով այլ մթերքներ եւս, Sputnik ռադիոյին ասել է նյարդահոգեբանական Իրինա Խվինգիան:

«Յուղոտ ձկներն օգնում են բարելավել ընդհանուր տոնուսը եւ մեծացնել ուշադրության կենտրոնացումը` դրանցում պարունակվող յոդի պատճառով: Օգտակար է նաեւ ծովախոտը, քանի որ այն վիտամինների մի ամբողջ սպեկտր է պարունակում, որոնք պատասխանատու են երիկամային գեղձերի աշխատանքի համար, իսկ դրանք, իր հերթին, ազդում են ադրենալինի եւ նորեֆինեֆրինի արտադրության վրա, նպաստում են ընդհանուր տոնուսին եւ բարձրացնում են աշխատունակությունը: Կարելի է նաեւ ընկույզ ուտել: Ամենալավը համարվում են ընկույզն ու պիստակը:

Տրամադրությունը բարելավելու համար բավական է օրական 50 գրամ ուտել»,- ասել է Իրինա Խվինգիան:

Մինչդեռ, տրամադրությունը բարելավող սննդի հետ մեկտեղ կան այնպիսիները, որոնք փչացնում են այն: Նյարդահոգեբանը նշել է, որ էներգետիկ ըմպելիքները դրանց թվին են պատկանում:

«Վնասակար է չարաշահել կոֆեինը եւ տարուինը: Մթերքները, որոնք հաստատ վնասակար են, էներգետիկ ըմպելիքներն են: Այպիսի մեկ շիշը հավասար է տասը բաժակ սուրճին: Նման կենտրոնացումը լավ չի ազդում ուղեղի վրա: Սկզբում էներգետիկ վերելք է լինում, իսկ ինչոր ժամանակ անց` կտրուկ անկում, եւ վիճակն ավելի վատ է դառնում, քան սկզբում էր»,- նախազգուշացրել է Իրինա Խվինգիան:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել