• Latest news

Ռուս բժիշկները միանգամից երկու ուռուցք հեռացնելու եզակի վիրահատություն են իրականացրել

11 օգոստոսի, 2020  13:34

Վոլգոգրադի մարզային ուրոնեֆրոլոգիական կենտրոնի մասնագետները եզակի վիրահատություն են անցկացրել: Փոքր կտրվածքների օգնությամբ հիվանդից միանգամից երկու ուռուցք է հեռացվել: Վիրահատությունը տեւել է ընդամենը 4 ժամ, հայտնում է Vesti.ru-ն:

Վլադիմիր Զուդինը պատրաստվում է դուրս գրման եւ արդեն պլաններ է կազմում: Հիվանդասենյակից նա կգնա ամառանոց` հանգստանալու եւ եւժ հավաքելու:

Վոլգոգրադի մարզային ուրոնեֆրոլոգիական կենտրոնը ծանրաբեռնված է աշխատանքով: Բոլոր օպերացիաների 70 տոկոսն ուռուցքային է: Բարձր տեխնոլոգիական օգնությունը տրամադրվում է «Առողջապահություն» ազգային ծրագրի շրջանակներում:

Մի վիրահատությունը հաջորդում է մյուսին ամեն օր: Այս կենտրոնը երկրում լավագույններից մեկն է, իսկ բժշկական շրջանակներում իզուր չեն այս կենտրոնի որոշ վիրաբույժների իրենց գործի առաջատարներ կոչում: Նրանք բազմաթիվ եզակի վիրահատություններ են իրականացրել:

Դմիտրի Պերլինը, ինչպես եւ իր գործընկերները, արված վիրահատությունները չեն հաշվում: Ըստ վիճակագրության` կենտրոնում դրանք տարեկան ավելի քան մեկուկես հազար են կազմում: Մասնագետները հիշում են միայն ամենադժվարներն ու տարօրինակները, եւ Վլադիմիր Զուդինի դեպքը հենց այդպիսին է:

«Հիվանդը միաժամանակ շագանակագեղձի եւ երիկամների քաղցկեղ ուներ, որոնք, ինչպես մենք գիտենք, բոլորովին տարբեր տեղերում են գտնվում: Դրանք երկու բոլորովին տարբեր անկախ քաղցկեղներ են, որոնք հիվանդի մոտ միաժամանակ են ծագել, եւ յուրաքանչյուրը իր վտանգն էր ներկայացնում եւ ժամանակին բուժում էր պահանջում»,- նշել է Վոլգոգրադի տարածաշրջանային ուռեֆրոլոգիական կենտրոնի գլխավոր բժիշկ Դմիտրի Պերլինը:

Վիրահատությունն իրականացվել է լապարոսկոպիայի ժամանակակից մեթոդով: Կես սանտիմետրանոց հինգ կտրվածք: Վիրաբույժների հինգ ժամ տեւած փայլուն վիրահատությունից հետո ուռուցքները հեռացվել են: Սա Վոլգոգրադի բժիշկների հերթական հաղթանակն է եւ եւս մեկ փրկված կյանք:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել