• Latest news

Ինչպե՞ս խուսափել դաշտանադադարի ժամանակ առհոսումից. մասնագետների խորհուրդները

11 օգոստոսի, 2020  15:32

Դաշտանադադարի ժամանակ 10 կանանցից 8-ը տառապում է առհոսումից, գրում է Mirror-ը: 

Առհոսման ժամանակ նկատվում են մաշկի կարմրություն, հաճախասրտություն եւ քրտնարտադրություն: Որոշ կանանց մոտ նկատվում է գլխապտույտ եւ անհանգստություն:

Համարվում է, որ այդ պրոցեսները կապված են հիպոթալամուսի նկատմամբ հորմոնալ տատանումների ազդեցության հետ:

Մասնագետներն առաջարկում են լուծումներ, որոնք կօգնեն հաղթահարել դաշտանադադարի ժամանակ տհաճ զգացողությունները:

Թուլության պատճառները

Դաշտանադադարի ժամանակ առհոսման պատճառներ կարող է լինել ամեն ինչ, ինչից մենք շոգում ենք՝ չափից դուրս շոգ տեղանքը կամ տաք սննդի եւ ըմպելիքների օգտագործումը:

Պատճառների թվում հոդվածի հեղինակները նշում են նաեւ կոֆեինը, ալկոհոլն ու համեմունքներով ուտելիքը:

Այդ պատճառով պետք է հստակ իմանալ թուլության հանգամանքների մասին:

Ձեռքի տակ ունեցեք հարմար «գործիքներ» ինքնազգացողությունը լավացնելու համար 

Առհոսումը հաղթահարել կօգնեն ջուրը կամ թաց անձեռոցիկները: Դրանք կօգնեն հաղթահարել տհաճ զգացողությունները:

Հարմար զգեստապահարան

Հատկապես ամռանը պետք է խուսափել սինթետիկ հագուստից եւ ընտրել բամբակից կամ վուշից հագուստ:

Գիշերը օդափոխեք ննջասենյակը

Երբ գիշերը քրտնում եք, ձեր մարմինը ադրենալին է արտադրում, որն ազդում է ուղեղի վրա՝ խանգարելով քնելուն եւ ուժ հավաքելուն:

Այդ պատճառով հաճախ օդափոխեք ննջասենյակը:

Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք ուտում

Կան ապացույցներ, որ կանայք, ովքեր միջերկրածովյան ոճով սնունդ են նախընտրում, հազվադեպ են տառապում առհոսումից:

Դա կարող է կապված լինել տվյալ մթերքներում առկա ֆիտոէստրոգենների հետ:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել համեմունքներից եւ սահմանափակել ալկոհոլի օգտագործումը:

Մի՛ մոռացեք ռելաքսացիայի մասին

Ապացուցված է, որ մշտական ռելաքսացիաները կրճատում են առհոսումը 60%-ով: Երբ զգում եք, որ առհոսումը մոտենում է, խորը շունչ քաշեք կամ պատկերացրեք, որ դուք զով վայրում եք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։