• Latest news

Ո՞վ է ավելի երկար ապրում` մսակերները, թե՞ բուսակերները. բժշկի եզրակացությունը

11 օգոստոսի, 2020  17:35

Արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ դիմակայություն է տեղի ունենում բուսակերների եւ մսակերների միջեւ: Մի մասը պնդում են, որ թեթեւ եւ առողջ սնունդն օգնում է ավելի աշխուժ զգալ, իսկ մյուսները պնդում են, որ առանց մսի ապրել պարզապես անհնար է:

Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան եւ նուտրիցիոլոգ Իննա Կոնոնենկոն որոշել է մեկընդմիշտ լուծել այս վեճը: 5-tv.ru-ին տված հարցազրույցում փորձագետը գիտական ​​տեսանկյունից բացատրել է, թե ինչպես է կյանքի տեւողությունը կախված ընդունվող սննդից եւ ով է ավելի արագ ծերանում:

Նախ Կոնոնենկոն նշել է, որ այսօր մարմնի մաշվածության ընդամենը երկու ցուցանիշ կա: Առաջինը` անօթային պատի հաստությունն է ընդհանուր քներակում. րքան այն ավելի հաստ է, այնքան ծերացումն ավելի արագ է ընթանում:

«Բուսակերների եւ վեգանների մոտ այդ պատի հաստությունն ավելի ցածր է, քան մսակերների մոտ: Ինչի հաշվին նրանք մեծ քանակությամբ խոլեստերին չեն սպառում: Բայց եթե մսակերը բավարար քանակությամբ B12, D3, K2 վիտամիններ է սպառում, ապա այդ համալիրի հաստությունը չի ավելանա»,- նշել է բժիշկը:

Ծերացման երկրորդ հիմնական ցուցիչը միտոխոնդրիայի աշխատանքն է` բջիջների «էներգետիկ կայանների»: Ինչպես բացատրել է Իննա Կոնոնենկոն, որքան դրանք ավելի շատ են, այնքան ավելի լավ են աշխատում, այնքան մենք ավելի լավ ենք ապրում:

«Դրանք բուսակերների մոտ ավելի վատ են աշխատում, քան` մսակերների: Դա պայմանավորված է նրանով, որ միսը լ-կարնիտանի աղբյուր է` միիտոկոնդրիայի աշխատանքի համար անհրաժեշտ նյութի: Կա նաեւ ցուցանիշ, որը բնութագրում է մեր սպիտակուցի սինթեզը: Դժբախտաբար, բուսական կամ վեգետանական սննդակարգով մարդը կարող է ստանալ ոչ բոլոր ամինաթթուները»,- նշել է փորձագետը: Պարզվել է, որ նույնիսկ մեկ ամինաթթվի բացակայությունը մարդու առողջությանն անուղղելի վնաս կհասցնի: Այսպիսով, յուրաքանչյուր հատուկ սպիտակուց քայքայվում եւ ներծծվում է միայն հատուկ օրգանական միացության առկայության դեպքում: Եթե ​​դա բացակայում է, ապա սկսվում են մազերի, եղունգների, մաշկի, տեսողության հետ կապված խնդիրներ եւ, իհարկե` արյանունատար անոթների:

«Մեր օրգանիզմում ամեն ինչ գործնականում կազմված է սպիտակուցներից: Բուսակերների մոտ միշտ չէ, որ տեսանելի են սպիտակուցի պակասի հետեւանքները: Տարիքի հետ, իհարկե, դա ավելի շատ է դրսեւորվում: Ուստի մսակերներն ավելի երկար են ապրում, քան բուսակերները: Բայց պայմանով, որ ճիշտ սննդակարգ են պահում»,- արձանագրել է Իննա Կոնոնենկոն:

Եվ վերջում նա հավելել է. ուրախ եւ երջանիկ զգալու համար «պատերազմող» կողմերից յուրաքանչյուրը, անկախ որոշակի սննդակարգին հավատարիմ մնալուց, պետք է խուսափի վիտամինների եւ հանքանյութերի դեֆիցիտից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել