• Latest news

Կորոնավիրուսի մասին մահացու վտանգավոր ապատեղեկատվություն է շրջանառվում առնվազն 87 երկրում. հետազոտություն

11 օգոստոսի, 2020  19:33

Կորոնավիրուսի մասին մահացու վտանգավոր ապատեղեկատվություն է շրջանառվում ասեկոսեների, ստիգմաների եւ դավադրության տեսությունների տեսքով առնվազն 87 երկրում 25 լեզվով եւ հանգեցնում է մահվան դեպքերի եւ առողջության վատթարացման, վկայում են վերջին հետազոտության արդյունքները, փոխանցում է CNN-ը:

Հոդվածում, որը լույս է տեսել Ամերիկյան Journal of Tropical Medicine and Hygiene ամսագրում, ներկայացված է տարատեսակ ապատեղեկատվության վերլուծությունը նոր կորոնավիրուսի թեմայի վերաբերյալ սոցիալական ցանցերից, լրատվական գործակալություններից եւ այլ կայքերից նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից մինչեւ այս տարվա ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Հետազոտողներն ընդհանեւր 2311 միավոր կեղծ տեղեկատվություն են հայտնաբերել, որի 89 տոկոսը դասվել է որպես ասեկոսեներ, 7.8 տոկոսը` որպես դավադրության տեսություն, իսկ 3.5 տոկոսը` ստիգմաներ:

Մեջբերվում են նաեւ հայտնաբերված ապատեղեկատվության օրինակները. «Տնային թռչունների ձվերը վարակված են կորոնավիրուսով», «սպիտակեցնող հեղուկ խմելը կարող է սպանել կորոնավիրուսը», «Բոլոր հիվանդությունները ծագել են Չինաստանում» եւ այլն:

Այս մահացու ապատեղեկատվության մեծ մասը ծագել է Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսպանիայում եւ Բրազիլիայում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս թեմայի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը եւ նույնիսկ մահվան հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել