• Latest news

Հայտնաբերվել է կապ ճարպակալման եւ քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ

11 օգոստոսի, 2020  21:31

Հայտնաբերվել է կապ ճարպակալման եւ քաղցկեղի զարգացման  ռիսկի միջեւ:

Այդ թեմայով ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից գիտնականների հետազոտությունը հրապարակվել է bioRxiv-ում:

Հետազոտության հեղինակները վստահ են, որ ճարպակալման ժամանակ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկը բացատրվում է օրգաններում մեծ քանակությամբ բջիջների հետ: Որքան շատ են բջիջները, այնքան մեծ է մուտացիաների զարգացման հավանականությունը, գրում է Planet Today-ը:

«Ճարպակալումը քաղցկեղի զարգացման առանցքային գործոններից է: Ճարպակալմամբ տառապող մարդկանց ներքին օրգանների ծավալը մեծ է, եւ դա նշանակում է, որ բարձր է չարորակ բջիջների առաջացման ռիսկը»,-ասում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Քրիստիան Թոմասետին:

Հիպոթեզը ստուգելու համար գիտնականները 750 մարդու ներքին օրգանների ԿՏ են անցկացրել: Ստացված տվյալներից երեւում է, որ 50-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում օրգանների ծավալը կարող է 2 անգամ մեծ լինել, քան նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել