• Latest news

Ամպրոպային ասթմայի ֆենոմենը. պատճառներն ու հետեւանքները` ամերիկացի գիտնականների նոր հետազոտության մեջ

12 օգոստոսի, 2020  09:36

Ամպրոպից առաջ հանդարտությունն այնքան հանգիստ ժամանակ չէ, որքան ընդունված է կարծել, համենայն դեպս` ասթմա կամ շնչառական այլ լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար: Սաստիկ ամպրոպներից դեռ մի քանի օր առաջ ասթմա եւ քրոնիկ թոքային հիվանդություն ունեցող մարդկանց կողմից շտապօգնության կանչերի քանակը զգալիորեն աճում է, վկայում են JAMA գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Չնայած ուսումնասիրության մեջ խոսքը 65 եւ ավել տարիքի մարդկանց մասին է, սակայն այդ վտանգն իրական է նաեւ շնչառական լուրջ հիվանդություններ ունեցող երիտասարդների համար, նշվում է Հարվարդի բժշկական դպրոցի բժշկության դոցենտ Անուպամ Զենայի աշխատանքում, փոխանցում է CNN- ը:

«Դա միանշանակ կարող է ազդել ասթմայով երեխաների եւ մեծահասակների վրա»,- նշում է գիտնականը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդանոցներ արտակարգ այցելությունների թիվն ամպրոպից մեկ օր առաջ հասել է գագաթնակետին` միջինում 1.8 լրացուցիչ այց մեկ միլիոն շահառուի հաշվով:

Ընդ որում, գիտնականը նշում է, որ շտապօգնություն այցեր չեն լինում ո՛չ ամպրոպի ժամանակ, ո՛չ դրանից հետո:
Ամպրոպային ասթմայի երեւույթն առաջին անգամ հայտնաբերվել է 1983 թվականին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում եւ 1987-ին` Մելբուրնում (Ավստրալիա):

Հատկապես ողբերգական էին 2016-ին Մելբուրնում ամպրոպային ասթմայի հետեւանքները, երբ ութ մարդ էր մահացել, եւս 8000-ը հոսպիտալացվել էր:

Սկզբում ոչ ոք չէր կարողանում հասկանալ այս մահերի պատճառները: Այնուհետեւ այս ողբերգական դեպքերից մեկ տարի անց Զորջիայի համալսարանի գիտնականները հրապարակեցին իրենց հետազոտությունն ամպրոպային ասթմայի վերաբերյալ:

Նրանք պարզել էին, որ փոթորկի ժամանակ սառը օդի արդյունքում բորբոսը եւ փոշին բարձրանում են վերեւ, որտեղ բաժանվում են մանր մասնիկների: Վերադառնալով գետնին` այդ մասնիկները քթի միջոցով հեշտությամբ անցնում են թոքերի մեջ:

Սակայն Զենայի ուսումնասիրության մեջ, հակառակը, նշվում է, որ ամպրոպից առաջ փոշին օդ չէր բարձրանում, եւ, հետևաբար, չէր կարող այնուհետեւ անցնել հիվանդների թոքերի մեջ հենց այն օրը, երբ ասթմա ունեցող հիվանդների շրջանում հոսպիտալացման բարձր մակարդակ էր գրանցվել:

Գիտնականի խոսքով` անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը կարող է շնչուղիների հետ կապված խնդիրների հանգեցնել, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացում նկատվել է հենց ամպրոպին նախորդած օրերին:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ