• Latest news

Հայտնի է 9 հետաքրքիր փաստ մարդու կմախքի մասին

12 օգոստոսի, 2020  11:34

Հաճախ պարզվում է, որ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչպես է աշխատում մեր օրգանիզմը եւ ինչից է այն բաղկացած: Առաջարկում ենք կարդալ 9 հետաքրքիր փաստ մարդկային կմախքի մասին, որոնք, հնարավոր է, մի փոքր կընդլայնեն ձեր մտահորիզոնը, գրում է Popular Mechanics-ը:

  1. Տղամարդու եւ կնոջ կմախքը. ո՞րն է տարբերությունը: Իրականում էական տարբերություն չկա: Որոշ ոսկորներ տարբերվում են միայն երկարությամբ եւ չափսերով: Օրինակ, կնոջ կրծքավանդակն ավելի նեղ է, քան տղամարդունը, իսկ կոնքն անվելի լայն է: Տղամարդկանց մոտ ավելի լավ են արտահայտված վերհոնքային կորերը, իսկ կանանց մոտ, որպես կանոն, վերջույթների ոսկորներն ավելի կարճ եւ բարակ են:
  2. Մարդու կմախքի ամենափոքր եւ թեթեւ ոսկորը միջին ականջի մեջ է: Լսողության ոսկրիկը 2.5 մգ է, իսկ չափսը 3-4 միլիմետր է:
  3. Իր հերթին, ամենաերկար ոսկորն ազդրայինն է: Այն կազմում է մարդու ընդհանուր հասակի մոտ 27 տոկոսը: Բացի այդ, ազդրոսկորը համարվում է ուժեղագույններից մեկը (մեծ սրունքոսկրի հետ միասին):
  4. Ամերիկացի լեգենդար հնարքային դերասան Իվել Քնիվելը ռեկորդ էր սահմանել, որը հազիվ թե որեւէ մեկը ցանկանա գերազանցել: 1975-ին Քնիվելն ընդհանուր 433 կոտրվածք էր ստացել: Բարեբախտաբար, 80-ականներին նա հաջողությամբ ավարտեց իր կարիերան եւ բավականին երկար կյանք ապրեց:
  5. Մարդու կմախքը խոցող ամենատարածված հիվանդությունն օստեոպորոզն է: Այս հիվանդությունը բնութագրվում է ոսկրային զանգվածի անկմամբ եւ ոսկրերի բարձր փխրունությամբ: Ըստ ԱՀԿ-ի` Եվրոպայում օստեոպորոզի հետ կապված կոտրվածքներից մահացությունների թիվը գերազանցում է մահվան դեպքերի թիվն ուռուցքաբանական հիվանդություններից:
  6. Համարվում է, որ չափահաս մարդու կմախքի նորմալ զանգվածը մարմնի ընդհանուր քաշի 15-18 տոկոսն է կազմում:
  7. Լսե՞լ եք երբեւէ Գորհեմի հիվանդության մասին: Սա բնածին հիվանդություն է, որն առաջին անգամ նկարագրվել է միայն 1954 թվականին: Առեղծվածային եւ հազվագյուտ հիվանդությունը բնութագրվում է արյան անոթների մեծացմամբ, ինչը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների ոչնչացմանը. Գորհեմի հիվանդության ճշգրիտ պատճառները գիտությանը դեռ հայտնի չեն:
  8. Ընդունված է համարել, որ չափահաս մարդու մարմնում 206 ոսկոր կա: Սակայն մեծ թվով մարդկանց մոտ «շեղումներ» եւ իրենց առանձնահատկությունները կան, ուստի ոսկորների ճշգրիտ թիվը շատ անհատական ​​է եւ հնարավոր չէ հաշվել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է