• Latest news

«Հավերժ երիտասարդ» 81-ամյա բրիտանուհին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը

12 օգոստոսի, 2020  21:33

Լոնդոնից բրիտանացի թոշակառու ուսուցչուհի 81-ամյա Սյուզան Սթենլի-Քերոլը հիանալի տեսք ունի եւ չի շտապում ծերանալ: Daily Mail-ին ուղղված նամակում նա բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը:

Երբեք ձեզ թոշակառու մի զգացեք

Սյուզանը թոշակի է անցել հուլիսին: նա 56 տարի անգլերենի ուսուցիչ է աշխատել: Սակայն «կենսաթոշակ» բառը կնոջը կտրականապես դուր չի գալիս: Նա պատմել է, որ նախատեսում է շարունակել իր գործունեությունը՝ որպես կրկնուսույց, քանի որ երեխաները ոգեշնչում են իրեն:

Դաջվածք՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Իր ծննդյան 80-ամյակի առթիվ Սյուզանը դաստակին իր երեխաների անվանատառերի դաջվածքն է արել: Ըստ բրիտանուհու, նրա ընկերները ցնցվել են, բայց չէ՞ որ ինքը միշտ երազել է դաջվածքի մասին: Կնոջ կարծիքով՝ երբեք էլ ուշ չէ կյանքում որեւէ բան փոխել:

Մաշկի խնամքը

Սյուզանը շատ է տարված իր մաշկի համար հոգ տանելով եւ օգտագործում է մի քանի քսուքներ ու խոնավեցնող միջոցներ:

Ֆիզիկական ակտիվությունը

Կինը հրատարակչությանը պատմել է, որ կարանտինից առաջ ինքը շաբաթը երեք անգամ լողի է գնացել: Եվ երբ կարանտին է հայտարարվել, սկսել է վազքուղու վրա քայլելու վարժություններ անել եւ նույնիսկ հեռահար շփվել է իր մարզչի հետ:

Մեդիտացիա

Ամեն օր 20 րոպե Սյուզանը մեդիտացիա է անում: Ըստ նրա՝ մեկուսացման ժամանակ դա նրան շատ է օգնել եւ ազատել է տագնապից: Նա մեդիտացիա սկսել է անել դեռեւս 1960-ականներից, եւ ըստ կնոջ խոսքերի, դա փոխել է իր կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ