• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման ռիսկը

12 օգոստոսի, 2020  23:30

Գերմանացի գիտնականները պարզել են, որ բերանի խոռոչը ողողելու համար հեղուկի օգտագործումը կարող է նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման ռիսկը, նշվում է գերմանական Ռուրի համալսարանի կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրությունը, իրականացրել են Բոխումում Ռուրի համալսարանի մոլեկուլային եւ բժշկական վարակաբանության հետազոտական խմբի գիտնականները՝ Յենի, Ուլմա Դույսբուրգ Էսենի, Նյուրնբերգի եւ Բրեմենի գիտնականների հետ համատեղ: Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ Sars-Cov-2 վիրուսի բջիջները բերանի խոռոչի ողողման համար հեղուկներով «դուրս են գալիս շարքից», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետազոտողները փորձարկել են բերանի խոռոչի ողողման համար ութ տարբեր հեղուկներ, որոնք վաճառվում են Գերմանիայի դեղատներում: Նրանք յուրաքանչյուր հեղուկը խառնել են Sars-Cov-2-ի վիրուսային մասնիկների հետ եւ 30 վայրկյան թափահարել են խառնուրդը` բերանը ողողելու արդյունքին նմանեցնելու համար:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ողողման համար բոլոր հեղուկները նվազեցրել են վիրուսի ելակետային տիտրը։ Այն դեպքերում, երբ «ողողումը» իրականացվել է երեք անգամ անընդմեջ, տիտրը նվազել է այնքան, որ վիրուսը հնարավոր չի եղել հայտնաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել