• Latest news

Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում

14 օգոստոսի, 2020  15:30

Հինգ տարի առաջ Էնդոկրինոլոգների ազգային միությունը (ԱՄՆ) հրապարակել էր կենցաղային քիմիական նյութերի եւ անձնական խնամքի միջոցների մեջ մտնող 15 նյութերի ցանկը, որոնք կարող են քաղցկեղ, շաքարախտ եւ ճարպակալում առաջացնել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Առաջին անգամ կենցաղային քիմիական նյութերի եւ անձնական հիգիենայի ապրանքների մեջ պարունակվող պերֆտորալկիլային եւ պոլիֆտորալկիլային խմբից միացությունների մասին` դիոքսիդների, ֆտալատների, պոլիբրոմիրացված ֆիֆենիլային եթերների եւ այլն, առողջության համար վտանգավոր լինելու մասին գիտնականները սկսեցին խոսել 2001 թվականին: Ուշադրություն էր հրավիրվում այն փաստի վրա, որ այդ նյութերը գելերի, լոսյոնների եւ այլ միջոցների օգտագործման պատճառով, կարող են հայտնվել ջրի, օդի եւ սննդի մեջ:

Մոտ քսան տարի անց վտանգավոր միացություններն իսկապես հայտնաբերվել են սննդի, խմելու ջրի, Արկտիկայի ափերի մոտ, վայրի աֆալին դելֆինների մեզի մեջ եւ Միացյալ Նահանգների 12 տարեկանից բարձր տարիքի բնակիչների մեծ մասի արյան մեջ:

Ավելի քան 1300 գիտական ​​ուսումնասիրության վերլուծությունից հետո գիտնականները պարզել են, որ այս ամբողջ քիմիան նպաստում է անպտղության, վահանաձեւ գեղձի հիվանդությունների, քաղցկեղի որոշակի տեսակների (մասնավորապես` կրծքի եւ ձվարանների ուռուցքների), ինչպես նաեւ շաքարախտի, ճարպակալման, սրտի հետ կապված խնդիրների եւ մտավոր հետամնացության զարգացմանը: Առանձնացվել է ընդհանուր 15 ախտորոշում:

2017-ին ՄԱԿ-ը հրապարակել էր 45 նյութից բաղկացած ցուցակը, որոնք մտնում են կենցաղային քիմիայի, կոսմետիկայի, հիգիենայի միջոցների եւ նույնիսկ էլեկտրոնիկայի մեջ, որոնք վտանգավոր են առողջության համար: Ընդ որում, շատ երկրներում որոշները դեռ արգելված չեն:

Սակայն այս ցանկում չեն նշվում պերֆտորալկիլային եւ պոլիֆտորալկիլային միացությունները (դրանք հավերժական են կոչվում, քանի որ բնական ճանապարհով չեն քայքայվում), որոնք պարունակվում են գրեթե ամեն ինչի մեջ, ինչն այսօր շրջապատում է մարդուն առօրյա կյանքում` կոսմետիկայից եւ թավաներից մինչեւ նամականիշներ եւ մթերքների փաթեթներ:

Եվ հենց այդ միացություններն են, ինչպես պարզել են Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները, ամենամեծ վնասը հասցնում էնդոկրին համակարգին: Թեմայի վերաբերյալ մի քանի հարյուր աշխատության վերլուծությունից հետո նրանք կապ են գտել PFAS-ի եւ ճարպակալման, շաքարախտի, էնդոմետրիոզի, պոլիկիստական ​​ձվարանների համախտանիշի եւ կրծքի քաղցկեղի միջեւ:

Պոլիբրոմինացված դիֆենիլային եթերներն ավելի վնասակար են երեխաների համար: Ըստ հեղինակների` կան ապացույցներ դրանց ազդեցության մասին տարրական դպրոցականների եւ դեռահասների ճարպակալման զարգացման վրա: Մեծահասակների մոտ չեն բացառվում վերարտադրողական գործառույթի հետ կապված խնդիրները:

Այլ նյութեր (մասնավորապես` բիսֆենոլները), որոնք հաճախ առկա են կենցաղային պլաստիկ փաթեթների մեջ, կարող են ուշադրության դեֆիցիտի խանգարում առաջացնել:

Գիտնականները Մաունթ Սինայի դպրոցի (ԱՄՆ) եւ Կարլստադի համալսարանի (Շվեդիա) գիտնականներն ապացուցել են բիսֆենոլների, ինչպես եւ այլ քիմիական նյութերի վնասը մտավոր զարգացման համար:

Երեք ամսվա ընթացքում նրանք չափել են 26 քիմիական միացությունների, այդ թվում` պոլիֆտորալկիլային նյութերի` ֆտալատների եւ բիսֆենոլի պարունակությունը 718 հղի շվեդուհու արյան եւ մեզի մեջ: Իսկ հետո նրանք հետեւել են ծնված երեխաներին: Յոթ տարեկանում ամենացածր IQ-ն հայտնաբերվել է նրանց մոտ, ում մայրերի մոտ հղիության ընթացքում այդ ցուցանիշներն ամենաբարձրն են եղել: Սա հատկապես բնորոշ է տղաների համար:

Հետազոտողները նշում են, որ շատ միացություններ երկար ճեն մնում օրգանիզմում, սակայն, որպես կանոն, դա բավարար է երեխային անուղղելի վնաս հասցնելու համար: Այսպիսով, ապագա մայրերն ավելի լավ է խուսափեն դրանցից:

Վտանգավոր են ոչ միայն աման լվացող միջոցները, ցնցուղի գելերը եւ կոսմետիկան, այլեւ ատամների թելերն ու խոզանակները, նախազգուշացնում են ամերիկացի հետազոտողները: Դրանք եւս պերֆտորալկիլային եւ պոլիֆտորալկիլային խմբից միացություններ են պարունակում, ուստի թելեր օգտագործող կանանց մոտ վահանագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն կա: Բացի այդ, ատամները մաքրելու այս եղանակը հղի է հորմոնալ խանգարումով, ուղեղի եւ լյարդի հետ կապված խնդիրներով:

Ինչ վերաբերում է ատամի խոզանակներին, ապա դրանց վնասի մասին հայտարարել են Ամհերսթի (ԱՄՆ) Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները: Խոզանակի մեջ միկրոճաքեր են գոյանում, որտեղ կուտակվում է տրիկլոզան հակաբիոտիկը: Այն երբեմն ավելացվում է ատամի մածուկների մեջ, քանի որ այն պաշտպանում է լնդերը բորբոքումից: Սակայն մեծ քանակությամբ այս նյութը նպաստում է հորմոնալ խանգարումներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է