• Latest news

Մեկ ընտանիքի ավելի քան 40 անդամ վարակվել է կորոնավիրուսով իրենց հարազատի թաղման արարողության ժամանակ

14 օգոստոսի, 2020  17:26

Արեւմտյան Վիրջինիայում մեկ ընտանիքի ավելի քան 40 անդամ է վարակվել COVID-19-ով իրենց հարազատի թաղման ժամանակ, գրում է New York Post-ը:

Փոլի Ուիլյամսը պատմել է պարբերականին, որ վիրուսը շատ արագ փոխանցվել է իր ընտանիքի բոլոր անդամներին մեկ այլ բարեկամուհուց, ով թաղման արարողությանը եկել էր Արիզոնայից եւ չէր պատմել, որ հիվանդ է:
Հարազատները միայն ենթադրել են, որ վարակված բարեկամուհին հոգնած է թռիչքից հետո: Ուիլյամսը նշել է, որ ոչ ոք դիմակով չէր եկել թաղման արարողությանը:

Իսկ Արիզոնայից ժամանած COVID-19-ով բարեկամուհին չէր հայտնել իր հիվանդության մասին: Միայն առավոտյան նրանք պարզել էին, որ թաղմանը եկած կնոջ, նրա ամուսնու եւ տղային մոտ օրերս կորոնավիրուս էր ախտորոշվել:

Արդյունքում հինգ ամսականից մինչեւ 70 տարեկան ավելի քան 40 մարդ էր վարակվել:

Նրանցից ոմանց մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել եւ հոսպիտալացման կարիք էր առաջացել:

Այժմ բոլոր վարակվածները գտնվում են երկշաբաթյա կարանտինում, իսկ եկեղեցին, որի տարածքում անցկացվում էր սգո արարողությունը, ախտահանվել է:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել