• Latest news

Ուժեղացնո՞ւմ են արդյոք աֆրոդիզիակները լիբիդոն․ սեքսոլոգի հարցազրույցը

14 օգոստոսի, 2020  21:31

Աֆրոդիզիակները նյութեր են, որոնք օգնում են մեծացնել սեռական ցանկությունն ու պոտենցիան։ Դրանք կարող են լինել նաեւ բավականին սովորական սննդամթերքում, օրինակ, բոլորին հայտնի ընկույզի մեջ, որը, ինչպես համարվում է, շատ օգտակար է տղամարդկանց համար, կամ ռուկոլայում։

Արդյո՞ք իրականում այդ մթերքները հրաշքներ են գործում ինտիմ ոլորտում, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է հոգեբան, սեքսոլոգ Սերգեյ Լանգը։

«Ռուկոլան աֆրոդիզիակ է, որն օգտագործվում է ամենահին ժամանակաշրջանից լիբիդոն, պոտենցիան ակտիվացնելու համար։ Սակայն ընդհանուր առմամբ այդ բույսը հարուստ է վիտամիններով, ուստի այն լավ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա։ Այն առ այսօր կարելի է օգտագործել որպես աֆրոդիզիակ, ինչպես նաեւ պետք է օգտագործել ցանկացած ծովամթերք, ութոտնուկներ։ Աֆրոդիզիակ է համարվում նաեւ սուրճը»,-ասել է Սերգեյ Լանգը։

Բնական աֆրոդիզիակները շատ են, կա ընտրելու հնարավորություն։

«Յուրաքանչյուր մարդ ընտրում է աֆրոդիզիակն իր համար։ Չի կարելի ասել, որ եթե ռուկոլան աֆրոդիզիակ է, ապա այն կլինի օգտակար ցանկացած մարդու համար եւ կբերի նրան ցանկալի արդյունք։ Պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները»,-պարզաբանել է Սերգեյ Լանգը։

Եւ, իհարկե, պետք է հիշել, որ ինտիմ ոլորտում հիմնական ազդակները ստացվում են ոչ թե ստամոքսից, այլ գլխից։

«Չի կարելի ասել, որ եթե ընտանեկան զույգն ունի խնդիրներ սեռական հարաբերություններում, ապա օգտագործելով աֆրոդիզիակներ՝ այդ խնդիրները կլուծվեն։ Սեռական ցանկությունները բխում են գլխից, ներքին հարաբերությունից, առողջությունից։ Այդ պատճառով անհրաժեշտ է լուծել մի շարք այլ խնդիրներ հետագայում աֆրոդիզիակ օգտագործելու համար։ Դա հավելում է եւ ոչ հիմնական խնդրի լուծում»,-համոզված է Սերգեյ Լանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել