• Latest news

Կարո՞ղ է արդյոք սովորական մրսածությունը պաշտպանել կորոնավիրուսից

15 օգոստոսի, 2020  10:45

Կալիֆոռնիայի La Jolla իմունաբանության եւ ալերգիայի ինստիտուտի գիտնականները պնդում են, որ մրսածությունը կարող է իմունային ռեակցիա ձեւավորել, որը շատ դեպքերում հիշեցնում է կորանավիրուսի ժամանակ ձեւավորվող իմունային ռեակցիային: Այս մասին The Conversation-ում իր հոդվածում գրում է Քեմբրիջի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների եւ իմունաբանության հարցերով գիտաշխատող Սթիվեն Քիսլերը:

Սակայն որքա՞ն է հավանականությունը, որ դա կարող է պաշտպանել կորոնավիրուսից:

Մի քանի շաբաթ առաջ SARS-CoV-2-ի նկատմամբ իմունիտետի թեմայով քննարկման կենտրոնում հայտնվեց մի հոդված, որում ասվում է, որ SARS-CoV-2-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների ռեակցիան ժամանակի ընթացքում կարող է նվազել:

Այդ հետազոտությունը մտահոգություն է առաջացրել այն առնչությամբ, որ SARS-CoV-2-ը կարող է մարդուն բազմիցս վարակել, եւ որ պատվաստանյութը կարող է կորոնավիրուսից երկարատեւ պաշտպանություն չձեւավորել:

Սակայն հոդվածում շեշտը դրվում է միայն իմունային ռեակցիայի մի կողմին՝ B-բջիջներին, որոնք հակամարմիններ են արտադրում, որոնք էլ օրգանիզմին օգնում են մաքրվել վարակից:

Т-բջիջները եւս բանալի են վիրուսի նկատմամբ իմունային ռեկացիայի համար:

Քիսլերը նշում է, որ հոդվածը կարեւոր է, քանի որ այն ցույց է տալիս, որ մարդիկ պահպանում են  Т-բջիջները կորոնավիրուսի թեթեւ տեսակների դեմ պայքարի համար, եւ այդ բիջիները նույնիսկ կարող են ճանաչել SARS-CoV-2-ն ու օրգանիզմին օգնել հաղթահարել այն:

1990 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ զինվորները, որոնք վարակվել են կորոնավիրուսի ամենաթեթեւ տեսակով, չեն պահպանել իմունիտետը մեկ տարուց ավել:

Բացի այդ, բռնկման եւ անկման ցիկլը կարող է բացատրվել թուլացած եւ խաչաձեւ իմունիտետի համադրությամբ:          

Կորոնավիրուսի առավել թեթեւ տեսակները կարող են հակամարմիններ ձեւավորել, որոնք նման են Sars եւ Mers հարուցող կորոնավիրուսների կողմից ձեւավորվող հակամարմիններին:

Դժվար է ասել, թե արդյոք SARS-CoV-2-ից պաշտպանում են կորոնավիրուսի առավել թեթեւ տեսակները, քանի որ դրանք քիչ են ուսումնասիրվել: Կարելի է դիտարկել պատմական տվյալները՝ պարզելու համար, թե ովքեր են վերջին մի քանի տարում կորոնավիրուսային առավել թեթեւ հիվանդության յուրաքանչյուր շտամի խոշոր բռնկումներ վերապրել, ապա դիտարկել՝ կա արդյոք կապ կորոնավիրուսի ավելի քիչ ծանր դեպքերի հետ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է