• Latest news

Բարձրագույն կրթությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը. հետազոտություն

15 օգոստոսի, 2020  20:01

Ընդունված է համարել, որ եթե նույնիսկ բարձրագույն կրթությունը լավ է օրգանիզմի համար, ապա խոսքը բացառապես ուղեղի համար օգուտի մասին է, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրթությունը նշանակություն ունի նաեւ սրտանոթային համակարգի առողջության համար: Մարդիկ, ովքեր զգալի ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսել սովորելու վրա, սովորաբար ավելի պաշտպանված են սրտի հիվանդություններից, գրում է Planet Today-ը:

Համաձայն հրապարակման, որը տպագրվել է Journal of American Heart Association-ում, ամերիկացի գիտնականները չորս տարվա փորձագիտական հետազոտության արդյունքում եկել են սրտի առողջության համար կրթության օգուտի մասին եզրակացության: Նախագծին մասնակցել են կորոնար անբավարարությամբ տարեց մարդիկ:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ, ովքեր նախկինում սրտի նոպաներ չեն ունեցել, սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով մահվան մոտավորապես նույն ռիսկն ունեն, ինչ որ բարձրագույն կրթությամբ մարդիկ, ովքեր սրտի կաթվածով արդեն ընկել են հիվանդանոց: Այսինքն՝ կրթություն ունեցող մարդիկ սրտի ամրության ավելի բարձր հնարավորություն ունեն»,- նշում են հետազոտության հեղինակները:

Հետազոտողները հավելում են, որ այն մարդիկ, ում կրթությունն ավարտվել է տարրական կամ միջին դպրոցում, ցանկացած պատճառով մահվան 50 տոկոսով ավելի բարձր ռիսկ ունեն, քան այն մարդիկ, ովքեր ասպիրանտուրա են ավարտել: Ընդհանուր առմամբ, սրտի առողջության եւ կրթության վրա ծախսված ժամանակի միջեւ կա շատ հստակ հարաբերակցություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ