• Latest news

Երբ է պետք նիհարել․ գիտնականները նշել են քաշի նվազեցման համար կրիտիկական տարիքը

15 օգոստոսի, 2020  23:20

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ում մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) միջին տարիքում «ճարպակալում» նշումից ընկել է «լուրջ ավելորդ քաշ» մակարդակից ցածր, մահվան ռիսկը նվազեցրել են 54%-ով: 40 տարեկանից հետո նիհարելը էականորեն չի նվազեցնում մահվան ռիսկը, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Ավելորդ ճարպը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, շաքարախտի եւ նույնիսկ թուլամտության: Միացյալ Նահանգներում վաղաժամ մահացության մոտ 1/8-ը կապված է բարձր ՄԶԻ-ի հետ: «Ստացված արդյունքները մատնանշում են բնակչության առողջության բարելավման հնարավորությունը՝ ճարպակալման առաջնային եւ երկրորդային կանխարգելման միջոցով, հատկապես՝ երիտասարդ տարիքում»,- ասել է ուսումնասիրության հեղինակ, դոկտոր Էնդրյու Սթոքսը:

Իրենց աշխատանքի համար գիտնականները դիմել են 1998-2015 թվականներին անցկացված Առողջության եւ սննդի ազգային հետազոտության 24 205 մասնակիցների տվյալներին: Այս ծրագիրը նախատեսված է եղել ԱՄՆ-ում մեծահասակների առողջության եւ սննդի վիճակի գնահատման համար: Մասնակիցները 40-74 տարեկան են եղել, երբ նրանք առաջին անգամ սկսել են ուսումնասիրությունը, ամենասկզբում նրանք ունեցել են ՄԶԻ-ի ներկայի ցուցանիշը եւ այն, որը եղել է 25 տարեկանում։

Այսպես են հետազոտողները վերլուծել ՄԶԻ-ի փոփոխության եւ այն հավանականության կապը, որ մասնակիցը կարող էր մահանալ դիտարկվող ժամանակահատվածում՝ վերահսկելով այլ գործոններ, ինչպիսիք են սեռը, կրթական մակարդակը, եւ արդյոք նա ծխող է, թե ոչ: Գիտնականները պարզել են, որ կամավորները, որոնց ՄԶԻ-ն 25 տարեկանում «ճարպակալում»-ից մինչեւ միջին տարիքը անցել է «ավելորդ քաշ»-ի, մահանալու 54%-ով ավելի քիչ հավանականություն են ունեցել, քան այն մասնակիցները, որոնց ՄԶԻ-ն մնացել է նույնը:

Մահացության ամենացածր ցուցանիշները եղել են այն անձանց շրջանում, որոնց ՄԶԻ-ն մնացել է «նորմալ»-ի կամ «առողջ»-ի միջակայքում, որը համարվում է 18,5-ից 24,9-ի սահմանը:

Գիտնականները հաշվարկել են, որ հետազոտության մեջ մահերի 3,2%-ից հնարավոր կլիներ խուսափել, եթե 25 տարեկանում «ճարպակալում» միջակայքում ՄԶԻ ունեցող յուրաքանչյուր մարդ կարողանար միջին տարիքում մակարդակը նվազեցնել մինչեւ «ավելորդ քաշ» մակարդակ: Սակայն քաշի կորուստը հիմնականում հազվադեպ է եղել: «Ճարպակալում» կարգավիճակ ունեցող մասնակիցների միայն 0,8%-ն է նվազեցրել այն:

Գիտնականներն ասում են, որ ավելի ուշ տարիքում քաշը կորցրածների համար մահվան ռիսկի նվազեցման բացակայությունը կապված է այն բանի հետ, որ այդ ժամանակ նիհարելը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա ծերացող մարդու առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել