• Latest news

Ինչու են երիտասարդ կանայք ավելի վատ արձագանքում իմունոթերապիային

19 օգոստոսի, 2020  20:01

Երիտասարդ կանայք ավելի վատ են արձագանքում քաղցկեղի իմունոթերապիայի որոշ տեսակների, եւԿալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի հետազոտողները գտել են ապացույցներ, որոնք օգնում են բացատրել, թե ինչու է այդպես: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Քաղցկեղի կամ վարակված բջիջների մակերեսին կան «դրոշներ», որոնց միջոցով իմունային համակարգը որոնում եւ նույնականացնում է դրանք: Դրանց հիմքում ընկած է հիստոհամատեղելիության գլխավոր համակարգը (ՀԳՀ): Սակայն որոշ ուռուցքներ թույլ չեն տալիս իմունային համակարգին հաշվել ՀԳՀ-ն՝ դրա շնորհիվ դադարեցնելով իմունիտետի գրոհը: Այս մեխանիզմի աշխատանքը բարելավելու համար օգտագործվում է իմունոթերապիան:

100 000 պացիենտների վերլուծության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քաղցկեղով տարեց եւ արական սեռի հիվանդների համեմատությամբ, երիտասարդ եւ իգական սեռի պացիենտները, որպես կանոն, կուտակում են քաղցկեղ առաջացնող գենետիկ մուտացիաների այն տեսակը, որը ՀԳՀ-ները չեն կարող արդյունավետորեն ներկայացնել իմունային համակարգին:

«Հիմա, երբ մենք գիտենք, թե ինչու որոշ պացիենտներ չեն արձագանքում իմունոթերապիային, մենք կարող ենք մշակել բուժման առավել որակյալ մոտեցումներ: Օրինակ` կարելի է մշակել կանխատեսման ալգորիթմներ՝ նախքան իմունաթերապիան մարդու հավանական արձագանքը որոշելու համար»,- ասում է հետազոտության ավագ հեղինակ, դոկտոր Հաննա Քարթերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել