• Latest news

Աղջիկը ծնվել է իր մարմնից 1,5 անգամ մեծ ուռուցքով. այժմ նա ողջ եւ առողջ է (ֆոտո)

20 օգոստոսի, 2020  12:00

Փոքրիկ Զալյան ծնվել է պոչուկի վրա հսկայական ուռուցքով, որը 1,5 անգամ մեծ է իր մարմնից: Չնայած նրան, որ բժիշկները վստահ են եղել, որ նա չի ապրի, աղջիկն այժմ ողջ եւ առողջ է:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, 2019 թվականի սկզբին Ավստրալիայի Դարվին քաղաքցի 31-ամյա Լենեն իմացել է, որ սպասում է երկրորդ երեխային:

Հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտւոյթան ժամանակ բժիշկները Լենեին եւ նրա ամուսնուն հայտնել են, որ երեխայի պոչուկի վրա մեծ ուռուցք կա: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դա տերատոմա է՝ երեխաների մոտ բնածին ուռուցքի հազվադեպ հանդիպող տեսակ:

Չնայած նրան, որ ուռուցքը բարորակ է եղել, բժիշկները վստահ են եղել, որ երեխան մահացած կծնվի, եւ Լենեին առաջարկել են աբորտ անել: Սակայն ամուսինները չեն համաձայնել:

Հուլիսին կեսարյան հատում են արել, եւ լույս աշխարհ է եկել Զալյան: Նա կշռել է մոտ 1 կգ, եւ պոչուկի վրա հսկայական ուռուցք է եղել:

Ծնվելուց մի քանի օր անց 6 ժամյա վիրահատություն են կատարել: Վիրահատությունը բավականին դժվար է եղել, եւ բժիշկները ստիպված են եղել նրան վերակենդանացնել եւ արյան 5 փոխներարկում անել:

10 օր անց Լենեն կարողացել է գրկել իր դստերը: Փոքրիկին դուրս են գրել ծնվելուց 57 օր անց:   

Զգուշացում. որոշ ներքոբերյալ լուսանկարներ կարող են ձեզ տհաճ կամ սարսափելի թվալ

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է