• Latest news

Ո՞ր սովորություններն են քայքայում մեր լյարդը

23 օգոստոսի, 2020  16:27

Ալկոհոլը բնավ միակ մթերքը չէ, որը վնասում է մարդու լյարդը։ Մեր որոշ սովորությունները նույնպես բացասաբար են ազդում այդ օրգանի առողջության վրա, հաղորդում է Focus գերմանական պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ մրգերի սխալ օգտագործումը կարող է դառնալ լյարդի ցերոզի պատճառ։ Մրգերը պարունակում են շատ ֆրուկտոզա, որը նպաստում է ճարպերի կուտակմանը։

Լյարդի վրա կարող է բացասաբար ազդել նաեւ ոչ ակտիվ կենսակերպը։

Բացի այդ, լյարդի խնդիրներին կարող է հանգեցնել դեղորայքի օգտագործումը, չէ որ հենց լյարդն է իրականացնում դեղամիջոցների մասնատումը։ Եթե դեղամիջոցներ ընդունելուց հետո առաջանում է հոգնածություն եւ որովայնի վերին հատվածում ցավ, փորձագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ այդ դեղամիջոցները հետագայում օգտագործելու նպատակահարմարության շուրջ։

Մասնագետները հիշեցրել են, որ լյարդը վերահսկում է հորմոնալ բալանսը, սպիտակուցների, ճարպերի եւ շաքարի մետաբոլիզմը, ինչպես նաեւ դուրս բերում տոքսիններն օրգանիզմից։ Լյարդի գործառույթների վրա կարող է ազդել ոչ միայն ցերոզը, այլ նաեւ ճարպակալումը՝ այդ օրգանի շուրջ ավելորդ ճարպի կուտակումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է