• Latest news

Բիսֆոսֆոնատների երկարատեւ ընդունումը կարող է առաջացնել ատիպիկ կոտրվածքներ․ հետազոտություն

27 օգոստոսի, 2020  16:25

Բիսֆոսֆոնատների երկարատեւ ընդունումը կապված է ազդրոսկրի ատիպիկ կոտրվածքի մեծ հավանականության հետ։ Այս մասին նախազգուշացնում են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է New England Journal of Medicine-ում։

Բիսֆոսֆոնատները դեղամիջոցների դաս են, որոնք կանխում են ոսկրային զանգվածի կորուստը եւ օգտագործվում են օստեոպորոզի նման հիվանդությունների բուժման համար։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանից բժիշկ Դենիս Մ․Բլեքը եւ նրա գործընկերները 10 ամիս շարունակ հետեւել են 50-ն անց կանանց առողջական վիճակին, որոնք գործածել են բիսֆոսֆոնատներ։ 196 100 կանանց մոտ գրանցվել է ազդրոսկրի ավելի քան 270 ատիպիկ կոտրվածք։ Ընդ որում՝ այսպիսի վնասվածքի հավանականությունը մեծանում էր բիսֆոսֆոնատների ընդունման տեւողությանը զուգահեռ։ Իսկ դեղամիջոցների այս դասից հրաժարվելը բերում էր ռիսկերի արագ նվազման։

Գիտնականներն ընդգծում են, որ բիսֆոսֆոնատների օգտագործման առաջին տարիներին օստեոպորային կոտրվածքների վտանգի նվազումն ավելի կարեւոր է ատիպիկ կոտրվածքներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է