• Latest news

Արթրիտի վաղ ախտանշաններ, որոնց մասին քչերը գիտեն

30 օգոստոսի, 2020  11:31

Արթրիտը սովորաբար ի հայտ է գալիս հոդացավերով, սակայն վաղ փուլում այդ հիվանդությունը կարող է ունենալ նաեւ այլ ախտանշաններ, որոնց մասին քչերը գիտեն եւ որոնք շատերը սխալ են մեկնաբանում։

Հոգնածություն

Հոգնածությունը կարող է լինել բազմաթիվ հիվանդությունների ախտանշան, սակայն արթրիտի դեպքում հոգնածությունը զգացվում է ոչ միայն սովորականից ուժգին, այլ նաեւ հաճախ համադրվում է դեպրեսիվ տրամադրվածության հետ։  Այդ ֆոնին նաեւ կարող է առաջանալ մրսածություն հիշեցնող դիսկոմֆորտ։

Ջերմություն

Ջերմությունը երբեմն կարող է վկայել արթրիտի մասին։ Այդ հիվանդության դեպքում այն սովորաբար բարձրանում է առանց ակնհայտ պատճառների՝ ոչ բարձր, քան 38 աստիճանը, եւ պահպանվում մի քանի օր շարունակ։

Խնդիրների ախորժակի հետ կապված

Երբեմն արթրիտի առաջացման դեպքում բորբոքման ազդեցությամբ կարող են ծագել խնդիրներ՝ կապված ախորժակի հետ։ Չնայած դա նաեւ պատահում է այլ հիվանդությունների դեպքում։

Աչքերի չորություն

Աչքերի չորությունը նույնպես երբեմն կարող է վկայել արթրիտի մասին՝ չնայած շատերը կարծում են, որ ամեն ինչի մեղավորը գերհոգնածությունն ու համակարգչի շուրջ աշխատանքն է։ Ռեւմատոիդ արթրիտը կարող է առաջացնել էպիսկլերիտ՝ աչքերի մակերեսի բորբոքում, որը նման է շատերին հայտնի աչքերի չորության սինդրոմին, որի դեպքում պակասում է արցունքային հեղուկի քանակությունը, առաջանում է ավազի եւ աչքերում օտար մարմնի առկայության զգացողություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է