• Latest news

Ձիթապտղի յուղի 3 օգտակար հատկանիշ

6 սեպտեմբերի, 2020  16:35

Սառը քամման եղանակով ստացված ձիթապտղի յուղը համարվում է շատ օգտակար մթերք, որը շատ դրական ազդեցություն է թողնում առողջության վրա։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք համարվում են բոլոր ճարպերից ամենաառողջները։

Ձիթապտղի յուղն օգտակար է սրտի համար

Համարվում է, որ ձիթապտղի յուղն օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար․ սառը քամման եղանակով ստացված ձիթապտղի յուղի ամենօրյա օգտագործումը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը։ Հետազոությունները վկայում են, որ ձիթապտղի ձեթի օգտագործումը կօգնի նվազեցնել թրոմբոզների առաջացման, ինչպես նաեւ ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը։

Ձիթապտղի յուղը երկարացնում է կյանքի տեւողությունը

Միջերկրածովյան դիետայում, որն այսօրվա դրությամբ համարվում է ամենաառողջ սննդակարգը, ճարպի գլխավոր աղբյուրը ձիթապտղի յուղն է։ Համարվում է, որ այդ դիետային հետեւող մարդկանց կյանքի տեւողությունն ավելի երկար է։ Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը կարող է երկարացնել կյանքը սրտանոթային հիվանդությունների եւ դեմեիցիայի ռիսկով պայմանավորված մահացության ռիսկը նվազեցնելու հաշվին։

Ձիթապտղի յուղը կարգավորում է աղիների առողջությունը

Ձիթապտղի յուղն օգտակար է աղիների միկրոբիոմի համար, որը կազմված է միլիոնավոր միկրոօրգանիզմներից, որոնք ապրում են աղիներում եւ կարեւոր դեր խաղում նյութափոխանակության հարցում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը լավացնում է աղիների վիճակն ու ավելացնում օգտական աղիքային բակտերիաների պոպուլյացիան։ Դա կարող է լինել շատ օգտակար աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է