• Latest news

Այս տարի Հայաստանում ՄԻԱՎ-ի 249 նոր դեպ է գրանցվել, 35 հոգի մահացել է

3 սեպտեմբերի, 2020  14:23

Հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 249 նոր դեպք եւ ՁԻԱՀ-ից մահվան 35 դեպք։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ գրանցված նոր դեպքերի թիվը հավանաբար կհասնի 400-450-ի։ Այս պահի դրությամբ 2310 պացիենտ ստանում են հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժում են ստանում, ընդ որում 303-ը միացել են բուժմանը այս տարի։

Ինչպես նշեց մասնագետը, մինչեւ հուլիսի 31-ը Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ 60 000 հետազոտություն է անցկացվել։

Չնայած, որ արդեն մոտ 20 տարի Հայաստանում գործում է ՄԻԱՎ-ի բուժմանն ու կանխարգելմանն ուղղված ազգային ծրագիրը, բազմաթիվ դեպքեր դեռ շարունակում են չափազանց ուշ ախտորոշել, երբ հիվանդությունն արդեն այնպիսի փուլում է, որ պացիենտին արդեն գրեթե անհնար է օգնել։  

Նման պացիենտներից 35-ն այս տարվա ընթացքում մահացել են։ Մահացածներից 3-ը 20-29 տարիքային խմբում էին, 8-ը՝ 30-39, 9-ը՝ 40-49, 11-ը՝ 50-59, 3-ը՝ 60-69, եւ եւս 1-ը՝ 15-19։

ՄԻԱՎ համաճարակի սկզբից առ այսօր երկրում գրանցվել է հիվանդության 4039 դեպք եւ մոտ 1000 մահ։ Ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա դրական դեպքերի 70 տոկոսը կապված են միգրացիային հետ․ վարակվածների մեծ մասը հենց աշխատանքային միգրանտերն են եւ նրանց սեռական զուգընկերները։

Հովհաննես Մադոյանը հայաստանցիներին կոչ արեց հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ․ այսօր այս հետազոտությունները շատ հեշտ են ու հասանելի։ Դրական պատասխան ստանալու դեպքում պացիենտը կարող է անվճար բուժում ստանալ, որը նրան հնարավորություն կտա լիարժեք ապրել, ինչպես նա կապրեր, եթե չունենար ՄԻԱՎ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է