• Latest news

5 տարածված միֆ կոսմետիկայի մասին

4 սեպտեմբերի, 2020  10:52

Չնայած առկա տեղեկատվության առատությանը, աշխարհում դեռ շատ միֆեր եւ թյուր կարծիքներ կան կոսմետիկայի մասին: Սպառողների միության «Ռոսկոնտրոլ» փորձագիտական ​​կենտրոնը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատմել արտադրողների կողմից օգտագործվող տարածված առասպելների մասին կոսմետիկայի եւ մարկետինգային քայլերի շուրջ:

Միզանյութ

Lenta.ru-ի փոխանցմամբ` այսօր շատ միֆեր կան միզանյութի մասին` նյութ, որն առկա է բազմաթիվ խոնավեցնող միջոցների կազմում: Շատ գնորդներ այս նյութը կապում են մեզի հետ: Ժամանակին այն իսկապես ստանում էին մեզի միջոցով, սակայն այժմ միզանյութը ստացվում է լաբորատորիայում` չունի հոտ, անվտանգ է մաշկի համար եւ օգնում է արդյունավետորեն պահպանել դրա խոնավությունը:

«Ձիու» շամպուններ

Որոշ շամպուններ դիրքավորվում են որպես «ձիու», սակայն դա, ըստ մասնագետների, պարզապես մարկետինգային հնարք է: Արտադրողները պնդում են, որ իրենց արտադրանքն օգտագործվում է ձիու մազերի խնամքի համար, ուստի ավելի լավ որակներ ունի, քան մարդու համար նախատեսված շամպունները: Սակայն գործնականում դա այդպես չէ, ինչի վկայությունն է պիտակների վրա «ձիու» եւ «մարդու» համար շամպունների բաղադրությունների տարբերությունը:

Մարգարիտ

Որոշ քսուքների վրա գրվում է, որ դրանցում, իբր, մարգարիտ է պարունակվում: Սովորաբար դա նշանակում է մարգարիտի հիդրոլիզատի կամ մարգարիտ փոշու առկայություն, որոնք գրեթե ոչ մի կոսմետիկ կամ բուժական ազդեցություն չունեն, քանի որ չեն կարող ներթափանցել մաշկի խորը շերտերի մեջ:

Հիպոալերգենային կոսմետիկա

Այսօր կարելի է բազմաթիվ հիպոալերգենային կոսմետիկ միջոցներ գտնել, որոնք դիրքավորվում են որպես անվտանգ ալերգիա ունեցողների համար: Իրականում այս դեղամիջոցները կարող են որոշ մարդկանց մոտ ռեակցիաներ առաջացնել: Հետեւաբար, մասնագետները խորհուրդ են տալիս ձեռք բերել կոսմետիկա, որը կոնկրետ բաղադրիչներ չի պարունակում, որոնց նկատմամբ դուք ալերգիա ունեք:

«Բիո» եւ «էկո» միջոցներ

Շատ արտադրողներ իրենց անվանումներում օգտագործում են «բիո» եւ «էկո» նախածանցները: Կարող է թվալ, որ խոսքն ամբողջությամբ բնական արտադրանքի մասին է, սակայն իրականում այդպիսիք գոյություն չունեն. լիովին բնական արտադրանքը կունենա պահման չափազանց սահմանափակ ժամկետ` ընդամենը մի քանի օր:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել