• Latest news

Ի՞նչ կարող են ատամները եւ լնդերը պատմել առողջական վիճակի մասին

5 սեպտեմբերի, 2020  18:26

Ատամների եւ լնդերի հետ կապված որոշ խնդիրներ կարող են կապված լինել այլ հիվանդությունների հետ, եւ դրանք կարող են լինել եւ՛ պատճառ, եւ՛ հետեւանք: Հետեւաբար բերանի խոռոչի վիճակի հիման վրա շատ բան կարելի է ասել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին:

Առողջական որոշ խնդիրներ կարող են պայմանավորված լինել ատամնային եւ լնդային հիվանդություններով: Դրանց թվում են.

  • Էնդոկարդիտ: Դա սրտի ներքին ծածկույթի վարակիչ բորբոքում է: Վարակը (սովորաբար` ստրեպտոկոկներ) արյան մեջ է մտնում ատամների մոտ գտնվող թարախային օջախներից, իսկ երբեմն էլ այն մտնում է սիրտ:
  • Սրտանոթային հիվանդություններ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երբեմն թրոմբների առաջացումը արյան հյուսվածքներում կապված է մանրէների հետ, որոնք կուտակվում են ատամների վրա: Նույնիսկ կարծիք կա, որ բերանի խոռոչի հիգիենան կարող է նվազեցնել ինսուլտների եւ սրտի կաթվածների հավանականությունը:
  • Թոքաբորբ: Ենթադրվում է, որ որոշ բակտերիաներ կարող են բերանից անցնել թոքեր եւ ծանր թոքաբորբի եւ նույնիսկ սուր շնչառական դիստրես համախտանիշի հանգեցնել:
  • Քաղցկեղ: Ներկայումս չկա ապացույց, որ լնդերի հիվանդությունը կարող է քաղցկեղ առաջացնել: Բայց մի շարք հետազոտություններ կերակրափողի եւ ստամոքսի քաղցկեղը կապել են գինգիվիտի եւ պարոդոնտիտի հետ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք ազդում են բերանի խոռոչի առողջության վրա.

  • Շաքարային դիաբետը նվազեցնում է մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ եւ հաճախ լնդերի վնասվածքների եւ բորբոքման է հանգեցնում:
  • ՄԻԱՎ վարակ: Եթե ​​ՄԻԱՎ-ով հիվանդը չի բուժվում, նրա մոտ կարող են ցավոտ վնասվածքներ առաջանալ բերանի լորձաթաղանթում:
  • Օստեոպորոզը կարող է թուլացնել ծնոտի ոսկրաթաղանթը, ինչը կարող է ատամների կորստի հանգեցնել:
  • Ալցհեյմերի հիվանդություն: յս հիվանդությամբ տառապող շատ մարդիկ կորցնում են անձնական հիգիենայի հմտությունները, ինչը մեծացնում է ատամների հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել