• Latest news

Գիտնականները գտել են հակամարմին, որը կարող է կորոնավիրուսն արգելափակել

7 սեպտեմբերի, 2020  09:46

Կարոլինի համալսարանի (Շվեդիա) գիտնականները գտել են ոչ մեծ չեզոքացնող հակամարմին (նանոմարմին), որը կարող է արգելափակել SARS-CoV-2 կորոնավիրուսի թափանցումը մարդու բջիջներ։ Մասնագետների խոսքով՝ այն կարելի է օգտագործել որպես վիրուսով վարակումից պաշտպանող միջոց, հաղորդվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ ներարկել են S-սպիտակուց ալպակե։ Փորձակենդանիների արյան նմուշներում 60 օր հետո դիտվել է S-սպիտակուցի («սեպ»-սպիտակուց) դեմ ուժեղ իմունային պատասխան։

Գիտնականներին հաջողվել է առանձնացնել եւ կլոնավորել չեզոքացնող հակամարմիններ, որից հետո կարողացել են որոշել դրանց կառուցվածքը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետության հետագա գնահատման համար։ Պարզվել է, որ Տու1 հակամարմինը վիրուսն արդյունավետորեն չեզոքացնում է՝ ամրանալով «սեպ»-սպիտակուցի այն հատվածին, որը կապվում է ACE2 ռեցեպտորի հետ։

Այսպես կոչված՝ նանոմարմինները սովորական հակամարմինների համեմատությամբ մի շարք առավելություններով են օժտված։ Չափով դրանք կազմում են սովորական հակամարմինների մեկ տասներորդ մասը եւ որպես կանոն, ավելի քիչ ծախսով մեծ ծավալներով առավել հեշտ են արտադրվում։

Գիտնականները ներկայումս մինչկլինիկական հետազոտություններ են սկսել կենդանիների վրա, որ կենդանական մոդելի վրա ուսումնասիրեն Տու1-ի չեզոքացնող ակտիվությունը եւ թերապեւտիկ ներուժը։ Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների վերաբերյալ հավաստի տվյալներ առայժմ չկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է