• Latest news

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մշակումը սկսվել է համավարակից շատ առաջ

7 սեպտեմբերի, 2020  11:15

Ռուսաստանում գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սկսել են մշակել համավարակը սկսվելուց շատ առաջ։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Այս տեխնոլոգիայի վրա 25 տարի աշխատել է մասնագետների 3 սերունդ։ Ի սկզբանե դեղամիջոցը նախատեսում էին օգտագործել գենային թերապիայի համար, երբ օրգանիզմի մեջ ներարկվում է առողջ մարդկային գեն վնասվածի փոխարինման համար։ 2014 թվականին մշակված տեխնոլոգիան օգտագործել են վեկտորային պատվաստանյութերի ստեղծման համար, մասնավորապես՝ Էբոլա վիրուսի դեմ։ Այն երկու տարի թեստավորել են աֆրիկյան Գվինեայում, որտեղ ինֆեկցիայի օջախ կար, եւ այն անվտանգության ու իմունածնության լավ արդյունքներ է ցուցադրել։

Մշակված տեխնոլոգիայի հիմքով կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը սկսել են մշակել 2-2,5 տարի առաջ։ Այդ ժամանակ նպատակը MERS վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն էր, որն առաջացնում է մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ, որի հետեւանքով մահացությունը հասնում է 40 տոկոսի։

Կլինիկական փորձարկումների երկրորդ փուլից հետո դեղամիջոցի վրա աշխատող հետազոտական կենտրոնի աշխատակիցները անցել են COVID-19-ը առաջացնող նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը։ Արդյունքում MERS-ի դեմ պատվաստանյութը դարձել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպը, նուկլեոտիդային հաջորդականությամբ դրանք գրեթե 80 տոկոսով նման են։

«Երբ փետրվարի վերջին մենք պետական հանձնարարություն ստացանք, արդեն գիտեինք դեղամիջոցի բոլոր մանրամասները, որը պետք է ստեղծեինք։ Մենք պետք է միայն MERS վիրուսի հաջորդականությունը փոխարինեինք COVID-19-ի հաջորդականությամբ նույն կրողների մեջ, նույն վեկտորներով, նույն դեղաչափերով»,- ասել է Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ գիտնականները նաեւ գիտեին, թե դեղամիջոցի ինչպիսի չափաքանակ են ներարկելու կենդանիներին, եւ մոտավորապես ինչպիսի՝ մարդուն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ գրանցված ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը սկսվել է օգոստոսի 15-ին։ Առաջինը կամավոր սկզբունքով կպատվաստվեն բժիշկները եւ ուսուցիչները։ Մոսկվայում զանգվածային պատվաստումը սկսվել է սեպտեմբերի 5-ին, Ռուսաստանում ընդհանուր առմամբ պատվաստումը կմեկնարկի ամսվա կեսին։

Հիշեցնենք նաեւ, որ դեղամիջոցի կլինիկական հետազոտության 2 փուլերի արդյունքները հրապարակվել են առաջատար The Lancet բժշկական ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել