• Latest news

COVID-19-ի դեպքում ստերոիդային դեղամիջոցները կօգնեն մահացության նվազմանը․ հետազոտություն

7 սեպտեմբերի, 2020  15:18

Այսօր լայնորեն օգտագործվող եւ գնային առումով մատչելի հակաբորբոքային ստերոիդային միջոցները կարող են փրկել COVID-19-ով պացիենտների կյանքը, որոնք ծայրահեղ վիճակում են։ Դա յուրաքանչյուր 100 մարդուն բաժին ընկնող 8 փրկված կյանք է, հայտնում է BBC-ն։

Հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA գիտական ամսագրում, եւս մեկ անգամ ապացուցել է դեքսամետազոնի եւ հիդրոկորտիզոնի արդյունավետությունը։

Ծանր հիվանդ 1703 պացիենտների հետազոտությունը ցույց է տվել, որ ստանդարտ բուժման դեպքում մահացել է 40 տոկոսը, իսկ ստերոիդներ ընդունելու դեպքում՝ 32 տոկոսը։ Հարկ է հիշել, որ այս հետազոտություններն անցկացվել են միայն ամենածանր հիվանդների ներգրավմամբ։

Ինչպես հայտնի է, ստերոիդային միջոցները նվազեցնում են բորբոքումը եւ կարող են «հանգստացնել» իմունային համակարգը։ Դրանք այսօր ակտիվորեն օգտագործվում են արթրիտի եւ ասթմայի, ինչպես նաեւ մի քանի ծանր ինֆեկցիաների դեպքում։

Կարծիք կա, որ ստերոիդները չեն օգնում կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ փուլերում, երբ ախտանիշների մեջ ներառվում են հազը, տենդը, համի կամ հոտի անսպասելի կորուստը։ Բայց հիվանդության զարգացմանը զուգահեռ՝ իմունային համակարգը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ վնասելով թոքերն ու այլ օրգաններ։ Հենց այս փուլում է անհրաժեշտ ստերոիդային միջոցների ներարկումը։

Գիտնականներն այս հետազոտության ժամանակ փոքր դեղաչափեր են օգտագործել։ Այս պահին, սակայն, ոչ մի ապացույց չկա, որ մեծ դեղաչափերն ավելի արդյունավետ կլինեին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է