• Latest news

Էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկներում նոր թունավոր նյութեր են հայտնաբերել

7 սեպտեմբերի, 2020  19:17

Էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկներում բուրմունքներն ու լուծիչները կարող են քիմիական ռեակցիայի մեջ մտնել`առաջացնելով նյութեր, որոնք վնասակար են թոքերի, անոթների եւ սրտի համար: Այս մասին գիտնականները պատմել են Եվրոպական շնչառական ընկերության միջազգային վիրտուալ կոնգրեսում, հայտնում է Medportal.ru-ն:

Հետազոտության հեղինակ, Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Սվեն-Էրիկ Ջորթի խոսքերով՝ վեյպերի համար հեղուկների արտադրողները հայտարարում են, որ իրենց արտադրանքը քիմիապես կայուն է: Սակայն Ջորթը եւ նրա գործընկերները այս հեղուկների մեջ հայտնաբերել են նոր միացություններ, որոնք առաջանում են վեյպերի համար սովորական բաղադրիչ համարվող հեղուկների, բույրերի եւ լուծիչների քիմիական ռեակցիաների արդյունքում:

Գիտնականները ցանկացել են պարզել, թե ինչպես են մարդու բջիջներն ու հյուսվածքները լաբորատոր պայմաններում արձագանքում վեյպերի համար հեղուկների բուրավետ բաղադրիչներին: Նրանք նաեւ հաշվի են առել նոր միացությունները, որոնք ստացվել են պրոպիլենգլիկոլ եւ գլիցերին լուծիչներ ավելացնելիս։

Պարզվել է, որ նոր միացությունները ավելի թունավոր են, քան ստանդարտ բույրերն ու լուծիչները: Հետաքրքիր է, որ առավել «նենգ» եւ վտանգավոր նյութերը ստացվել են հատապտուղների եւ դարչինի հոտով հեղուկների մեջ: Գիտնականների խոսքերով՝ որոշ դեպքերում բույրերի ավելի քան 40%-ը կարող է վերածվել նման վտանգավոր նյութերի:

Վեյպերի հեղուկներում արտադրվող նոր բաղադրիչները կարող են արագացնել սրտի ռիթմը, հանգեցնել առիթմիայի, բարձրացնել արյան ճնշումը, առաջացնել բորբոքում, իսկ շնչուղիների վրա դրանց գրգռիչ ազդեցությունը կարող է հանգեցնել հազի եւ շնչառության բարդացման: Լաբորատոր փորձերի ժամանակ այդ բաղադրիչների նույնիսկ ցածր կոնցենտրացիաները հանգեցրել են բջիջների մահվան:

Գիտնականները նոր նյութերի մեջ հայտնաբերել են եւս մեկ հետաքրքիր հատկություն՝ դրանք կարող են ճնշել միտոխոնդրիայի՝ բջջային օրգանելների աշխատանքը, որոնք պատասխանատու են օրգանիզմում էներգիա արտադրելու համար:

Հետազոտության հեղինակների խոսքերով՝ վեյպերի համար հեղուկներ արտադրողները ապրանքի վրա պետք է նշեն ոչ միայն «բնօրինակ» բաղադրությունը, այլեւ այն նյութերը, որոնք կարող են առաջանալ պահեստավորման որոշակի ժամանակահատվածից հետո: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ կարգավորիչները չգիտեն այդ ապրանքների թունավոր լինելու մասին իրականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել