• Latest news

Տղամարդիկ եւ տարեցներն իսկապես խոցելի են․ Նոր մանրամասներ COVID-19-ի մասին

9 սեպտեմբերի, 2020  11:00

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիան տղամարդկանց եւ տարեցների մոտ իսկապես առաջացնում է ավելի վտանգավոր ախտանիշներ, քան բնակչության մյուս խմբերի շրջանում։ Մասնագետները նաեւ փորձել են պարզել դրա պատճառը, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Գիտնականները COVID-19-ով 430 պացինետներից վերցրած քսուքներից առանձնացրել եւ սեքվենիրացրել են (պարզել են նուկլեոտիդային հաջորդականությունը) վիրուսային ՌՆԹ-ն։ Քսուքներ են վերցրել նաեւ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բացասական արդյունքներով 54 մարդկանցից։ Գիտնականներն այնուհետեւ վերլուծել են վիրուսի հանդեպ փորձարկվողների իմունային ռեակցիան՝ հաշվի առնելով ինֆեկցիոն կարգավիճակը, վիրուսային բեռը, տարիքը եւ սեռը։

Պարզվել է, որ իմունային ռեակցիաներն ակտիվանում են ինֆեկցիայի սկսվելուց միայն երեք օր հետո, իսկ իմունային բջիջների բաղադրությունն ու ֆունցիաները տատանվում են՝ կախված վիրուսային բեռից։ Գիտնականների խոսքով՝ սա վկայում է տղամարդկանց եւ տարեցների շրջանում պաշտպանական ռեակցիայի խանգարումների մասին։

SARS-CoV-2 համավարակի սկսվելու պահից տարեցների եւ տղամարդկանց շրջանում գրանցվել է մահացության բարձր մակարդակ, ինչը կարող է մատնանշել թույլ իմունային պատասխանները, որոնք կլինիկական վատ ելքերի հիմքում են ընկած։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է